
Մատենադարանի թանգարանային մասնաշենքը փակ կլինի կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու պատճառով

Կորոնավիրուսի տարածման հավանականությունը նվազեցնելու նպատակով Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի թանգարանային մասնաշենքը փակվելու է առնվազն մինչև մարտի 23-ը:
Այս մասին տեղեկացնում է Մատենադարանի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:
«Կորոնավիրուսի տարածման հավանականությունը նվազեցնելու նպատակով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի որոշմանը հետևելով առնվազն մինչև մարտի 23-ը փակվելու է նաև Մաշտոցյան Մատենադարանի թանգարանային մասնաշենքը: Միաժամանակ շարունակելու է գործել գիտահետազոտական մասը՝ բացառությամբ ընթերցասրահի»,- նշված է հայտարարության մեջ: