Բաժիններ՝

Ucom ընկերությունը շարունակելու է աշխատել 24/7 ռեժիմով

Այս մասին Ucom-ի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում տեսանյութ է տարածել ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

«Մի քանի ամիս է՝ մենք հետևում ենք աշխարհում առողջապահական իրավիճակին:
Ցավոք, կորոնավիրուսը ներթափանցեց նաև Հայաստան: Մեր ընկերությունը, իր աշխատանքի բնույթից ելնելով, 11 տարի կառուցում էր ցանց, որը հենց այսօր օգնելու է մեր ծառայությունները հասանելի պահել բաժանորդներին, որպեսզի դուք հաղորդակցվելու, ցանկացած լուր կամ ինֆորմացիա ստանալու, առողջապահական հաստատությունների հետ կապ հաստատելու խնդիր չունենաք»,-տեսանյությում ասում է Եսայանը:

Նրա խոսքով՝ անխափան կապ ապահովելու նպատակով ընկերության աշխատակիցներն աշխատում են 24/7 ռեժիմով:
«Ելնելով այս սկզբունքից՝ 11 տարի կառուցած ցանցը պետք է սպասարկի այն որակը, որը մենք միշտ ունեցել ենք: Կարող եք դիմել մեզ առցանց: Այսօր անհրաժեշտ է մեկուսանալ, աշխատակիցներին մեկուսացնել, որպեսզի եթե համաճարակ լինի ընկերությունում, այն չտարածվի բոլորի վրա, և մենք կարողանանք ապահովել մեր անխափան ծառայությունների հասանելիությունը»,-նշում է ընկերության գլխավոր տնօրենը:
Նա հավելում է, որ ծառայությունների սպասարկմամբ զբաղվող աշխատակիցներին բաժանել են խմբերի: «Նրանք միմյանց հետ չեն շփվում, որպեսզի խնդիրներ չունենան: Աշխատում են հերթապահության սկզբունքով»,-շեշտում է Եսայանն ու բաժանորդներին հորդորում սահմանափակել այցերն ընկերության մասնաճյուղեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս