 
                        Կորոնավիրուսի տարածման հետևանքով Մայր թատրոնը հետաձգել է ներկայացումները
 
                                    Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը կորոնավիրուսի տարածման պատճառով հետաձգել է առաջիկա ներկայացումները:
Այս մասին գրված է թատրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:
«Հարգելի հանդիսատես հասկանալի պատճառներով Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի այսօրվա և առաջիկա ներկայացումները տեղի չեն ունենալու։ Լրացուցիչ տեղեկությունների դեպքում մենք ձեզ անպայման կտեղեկացնենք։ Շնորհակալ ենք փոխըմբռնման համար։ Առողջ եղեք»,-նշված է հաղորդագրությունում:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        