Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը Ստրասբուրգ իր այցի շրջանակում սեպտեմբերի 30-ին այցելել է Ստրասբուրգի համալսարան և միջազգային հարաբերությունների մագիստրատուրայի մի խումբ ուսանողների համար դասախոսություն կարդացել ադրբեջանա-արցախյան հակամարտության, Արցախի պետականաշինության ընթացքի և մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների ու իրավիճակի մասին:
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը սեպտեմբերի 30-ին աշխատանքային այցով եղել է ռազմավարական զորավարժությանը մասնակցող զորամիավորման կառավարման կետերից մեկում:
Այժմ համատարած քննարկում են բարձրագույն կրթության և գիտության մասին նոր օրենքի նախագիծը։
Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը Երևանում հանդիպել է Սինգապուրի վարչապետ Լի Սյան Լունի հետ, ում հրավիրել են Եվրասիական տնտեսական միության համաժողովին՝ ստորագրելու ԵԱՏՄ-ի և Սինգապուրի միջև ազատ առևտրի համաձայնագիրը:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորական խոսք է հղել Հայաստանի հրեական համայնքին նոր տարվա՝ Ռոշ Հաշանա տոնի կապակցությամբ։
«Սանիթեք» ընկերությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է:
Հայաստան ժամանեց Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին:
Բնություն են վերադարձվել փրկված, վերականգնողական ընթացքը հաջող անցած, մի քանի՝ Կարմիր գրքում գրանցված, ազատ պայմաններում արդեն հազվադեպ հանդիպող թռչուններ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում ֆեյսբուքյան իր էջում պարբերաբար տնտեսական ցուցանիշներ հրապարակող գրառումներ է կատարում՝ խոսելով տնտեսական աճի մասին: Ըստ վարչապետի՝ օգոստոսին մենք ոչ միայն գնաճ չենք ունեցել, այլև ունեցել ենք գնանկում:
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի շրջանակում ընդգծել է, որ «Վերին Լարս» անցակետում հերթերի և տրանսպորտային միջոցների կուտակման խնդիրը խոչընդոտ է ԵԱՏՄ շրջանակներում ներքին շուկայի զարգացման ու խթանման համար:
ՀՀ տարածքում սեպտեմբերի 24-ից մեկնարկած «Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը» թեմայով լայնածավալ ռազմավարական զորավարժությանը Երևանը լիարժեք մասնակցություն է ունեցել՝ գրանցելով զորահավաքի աննախադեպ ցուցանիշ:
Հայաստան ժամանեց Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը:
Փաստորեն, 30 000 հայությունից ՀՅԴ-ի հավաքին մասնակցեց 8 000-ը (մոտ 27 %), մինչդեռ 1 մլն-ից՝ Փաշինյանի հավաքին՝ 10 000-ը (1%):
Բելառուսի քաղաքականությունը Հայաստանի հետ հարաբերություններում երբեք չի փոխվի. միշտ կմնանք եղբայրներ:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 30-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի գլխավորած պատվիրակությանը:
«Ուսումնասիրել ենք երկար տարիների ընթացքում բնակիչների բողոքները, նաև ուսումնասիրել ենք այդ բողոքների հիմքերը, և պարզվել է, որ շատ հաճախ մասնավորապես զվարճանքի օբյեկտները գիշերային ժամերին իրենց տեղակայումով, գտնվելով բազմաբնակարան շենքերի տակ, խաթարում են բնակիչների հանգիստը և շատ հաճախ նույնիսկ հանդիսանում քրեածին իրավիճակի պատճառ:
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վերոհիշյալ փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Հայաստան ժամանեց Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը:
ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնում սեպտեմբերի 28-ին՝ ժամը 19.25-ին, հաղորդում էր ստացվել այն մասին, որ Այվազովսկու փողոցի ջրատարում տղամարդու դիակ կա:
«Որոշ մարդիկ «Սորոսի» գումարներով վարկաբեկում են ինձ: Ես տվել եմ ամենաթանկը, իմ խիճիթը մի վերագրեք Հյուսիսային պողոտայի բնակարաններին… Որ ունենամ էլ՝ չեմ ամաչի: Ոչ ոք իմ տղային գնահատելու իրավունք չունի: Եվս մեկ անգամ հիշեցնեմ, որ իմ տղան զոհվել է ծառայողական պարտականությունները կատարելիս»:
Սեպտեմբերի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը շրջայց է կատարել 1-ի զորամիավորման զորամասերում։
Զրպարտանքների շարունակական բնույթի դեպքում մենք կսկսենք հրապարակել մեր ձեռքի տակ ունեցած բոլոր ապացույցները:
Սեպտեմբերի 27-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Գյումրիի Տիգրան Մեծի փողոցում «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 54-ամյա Անդրանիկ Հովակիմյանին, որը տեղում մահացել է։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանություն եւ գրառում կատարել Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի մահվան կապակցությամբ բացված սգո մատյանում:
Սեպտեմբերի 30-ի ցերեկը, հոկտեմբերի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Վերջին օրերին ի հայտ եկած խնդիրների արդյունքում Ռուսաստանից դուրս եկող մեքենաների կուտակումները Վերին Լարսի անցակետում նվազում են։
Վստահ եմ, պաշտոնական լրահոսից տեղյակ եք սպասվող փոփոխություններին, բայց ինձ համար խիստ կարեւոր էր արձանագրել, որ իմ կողմից ամիսներ առաջ բարձրացված, բանակցած խնդիրը դրական լուծում ստացավ: Հուսամ՝ համեստ ներդրումս նպաստել է այս արդյունքին հասնելուն:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է «Իզմիրլյան» հիմնադրամի խորհրդի անդամ Գրեգորի Ջերեջյանին:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Ժակ Շիրակի մահվան կապակցությամբ բացված ցավակցությունների գրքում: