ՀՀ ՄԻՊ-ը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորական խոսք է հղել Հայաստանի հրեական համայնքին նոր տարվա՝ Ռոշ Հաշանա տոնի կապակցությամբ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից։
«Հայաստանում հրեական համայնքի սիրելի´ ներկայացուցիչներ,
Ընդունեք իմ ջերմագին շնորհավորանքները հրեական նոր տարվա՝ Ռոշ Հաշանա կապակցությամբ։
Ցանկանում եմ, որ նոր տարին հրեա ժողովրդի համար լինի երջանկության, բարօրության, ձեռքբերումների և խաղաղության տարի:
Ձեր համայնքին մաղթում եմ երջանիկ և բեղմնավոր տարի մեր երկրում, որը երաշխավորում է ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը:
Որպես ՀՀ մարդու իրավունքների պաշտպան մշտապես պատրաստ եմ հասնել հրեական համայնքի ցանկացած ներկայացուցչի իրավունքների լիարժեք ապահովմանը՝ իբրև մեր երկրում հանրային կյանքին մասնակցություն ունեցող լիարժեք քաղաքացիներ:
Թող պահպանվի հայ և հրեա ժողովուրդների ամուր ու դարավոր կապը»,- նշել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը: