Խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են արգելված իրեր և կասկածելի զանգված
Սեպտեմբերի 20-ից 30-ն ընկած ժամանակահատվածում քրեակատարողական հիմնարկներում իրականացված, ինչպես նաև ազատազրկված անձանց կարճատև տեսակցության եկած քաղաքացիների խուզարկությունների արդյունքում ՀՀ ԱՆ «Արմավիր», «Գորիս», «Նուբարաշեն», «Արթիկ», «Սևան» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկներում ընդհանուր առմամբ հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 0.4 գր դեղնականաչավուն զանգված, 29 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 4 լիցքավորման սարք, 3 ականջակալ, 4 wi-fi սարք, ինքնաթոր ոգելից խմիչք պատրաստելու ինքնաշեն 1 սարք, ինքնաշեն նարդի՝ խաղաքարերով և զառերով, 5 կտրող-ծակող գործիք:
Վերոհիշյալ փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: