Բաժիններ՝

«Լավ լուր, որ արժե տարածել». Թագուհի Թովմասյան

Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երբ ընտրվեցի ԱԺ պատգամավոր, իմ առաջին պաշտոնական գրություններից մեկը վերաբերում էր Արցախում և Հայաստանում գործող բջջային օպերատորների կողմից մատուցվող ռոումինգի ծառայությունների սակագների նվազեցմանը: Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանին եւ ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահին դեռ այս տարվա փետրվարի 4-ին խնդրել էի հնարավորության սահմաններում վերանայել ռոումինգի ծառայությունների բարձր սակագները, քանի որ Գեղարքունիքի մարզի հարյուրավոր զինծառայողներից եւ զինվորների ծնողներից ստացել էի այդ մասով դժգոհություններ: Խնդիրն ամենաբարձր մակարդակով քննարկել էի նաեւ Արցախ կատարած այցի օրերին՝ մարտի 21-26-ին:

Եւ ահա ամիսներ հետո Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Միքայել Վիրաբյանը գրավոր հայտնեց, որ «Ի պատասխան Ձեր 2019 թվականի փետրվարի 4-ի հարցմանը, տեղեկացնում ենք, որ սույն թվականի սեպտեմբերի 6-ին ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի և «ՎԵՈՆ Արմենիա», «ՄՏՍ Հայաստան», «Ղարաբաղ Տելեկոմ» փակ բաժնետիրական ու «Յուքոմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների միջև փոխկապակցման վճարների և ռոումինգի ծառայությունների առավելագույն սակագների վերաբերյալ: Հուշագրով նախատեսվում է 2020 թվականի հունվարի 1-ից կիսամյակային պարբերականությամբ մինչև 2021 թվականի հունվարի 1-ը նվազեցնել Արցախում և Հայաստանում օպերատորների կողմից մատուցվող ռոումինգի ծառայությունների սակագները։ Նվազման չափերն հետևյալն են.

– ելքային զանգերի սակագները կնվազեն շուրջ 25%-ով, այնուհետև նշված ժամանակահատվածում նվազումը կհասնի մինչև 30%,

– մուտքային զանգերի սակագները կնվազեն շուրջ 40%-ով, այնուհետև՝ մինչև 45%,

– տվյալների փոխանցման և ինտերնետ հասանելիության ծառայությունների սակագները՝ շուրջ 50%-ով, այնուհետև՝ մինչև 65%,

– կարճ sms հաղորդագրությունների սակագները՝ շուրջ 65%-ով, այնուհետև՝ մինչև 75%»:

Վստահ եմ, պաշտոնական լրահոսից տեղյակ եք սպասվող փոփոխություններին, բայց ինձ համար խիստ կարեւոր էր արձանագրել, որ իմ կողմից ամիսներ առաջ բարձրացված, բանակցած խնդիրը դրական լուծում ստացավ: Հուսամ՝ համեստ ներդրումս նպաստել է այս արդյունքին հասնելուն:

Շնորհակալություն բոլոր կողմերին՝ ՀՀ եւ ԱՀ կառավարություններին»:

Լավ լուր, որ արժե տարածել.Երբ ընտրվեցի ԱԺ պատգամավոր, իմ առաջին պաշտոնական գրություններից մեկը վերաբերում էր Արցախում…

Gepostet von Taguhi Tovmasyan / Թագուհի Թովմասյան am Montag, 30. September 2019

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս