
Վերին Լարսի անցակետում ավտոմեքենաների կուտակումները նվազում են

Վերջին օրերին ի հայտ եկած խնդիրների արդյունքում Ռուսաստանից դուրս եկող մեքենաների կուտակումները Վերին Լարսի անցակետում նվազում են։
«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը:
«Նախորդ օրվա ընթացքում բաց է թողնվել 536 մեքենա, մուտք է գործել շուրջ 400 մեքենա։ Անցակետն աշխատում է շուրջօրյա ռեժիմով»,-նշել է Օհանյանը: