«Արայի վիճակում փոփոխություն չկա: Ծնողների հետ քիչ առաջ եմ խոսել: Անհանգստություն կա, որ մյուս կողմը որոշակի կոծկող միջոցառումներ է ձեռնարկում, Վայոց ձորի նախկին մարզպետն աջակցում է միջադեպի մնացած մասնակիցներին, որոնք մեկից ավելի են՝ փաստաբաններ ձեռք բերելու, ծառայությունների վճարման համար»:
Հոկտեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ռազմավարական զորավարժության ղեկավար կազմի հետ։
Հոկտեմբերի 1-ի ցերեկը, 2-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Դատարանն այսօր բավարարել է ԱՆ օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետի և «Հողի և ունեցվածքի գործառնություններ» ՓԲԸ-ի աշխատակցի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը:
Ազգային ժողովն այսօրվա նիստում քննարկեց «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։
Գյումրիում բնակիչները կարճ ժամանակով փակել էին Տիգրան Մեծի փողոցը՝ պահանջելով տարածքն ազատել տարիներ առաջ տեղադրված տաղավարից։ 1988 թվականի երկրաշարժից հետո մայթին տեղադրված տաղավարը ժամանակին ծառայել է որպես խանութ, բայց արդեն տասնյակ տարիներ չի աշխատում։
Ժամեր առաջ կյանքից հեռացավ կանադահայ անվանի քանդակագործ, Կանադայի գեղարվեստի թագավորական ակադեմիայի անդամ, մտավորական Արտո Չաքմաքչյանը:
Երևանի ավագանու նախկին անդամ, նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանն այսօր նորածնի կոշիկներով եկել էր Առողջապահության նախարարություն` դրանք նախարար Արսեն Թորոսյանին փոխանցելու համար: Նա մեկնաբանեց, որ նման ակցիայի պատճառը նորածինների մահացության դեպքերն են:
Երևանում անցկացվող ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի պատճառով այսօր վաղ առավոտից փակ են մի շարք փողոցներ: 168.am-ի նկարահանումների ժամանակ փակ էր Աբովյան-Արամի փողոցների խաչմերուկը, ինչի հետևանքով ծանրաբեռնված էին Աբովյան փողոցի հետ հատվող մյուս փողոցները:
Ազգային ժողովի հոկտեմբերի 1-ին մեկնարկած հերթական նստաշրջանի օրակարգում է ներառված «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թթ. ծրագրի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել մասնավորեցման ենթակա ընկերությունների ցանկում`այդ ցանկից հանելով «Էներգաիմպեքս» և «Հայփոստ» ՓԲԸ-ները:
Ուղիղ մեկ տարի առաջ` հոկտեմբերի մեկին, աշխարհը կորցրեց մեծանուն երգիչ, կոմպոզիտոր, բանաստեղծ, դերասան Շառլ Ազնավուրին (իսկական անուն-ազգանունը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրյան), որը երգում էր մարդկային հույզերի, անհատի և մարդկության ամենանվիրական զգացմունքների, սիրո և հայրենիքի մասին:
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 11։15-ին, Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայարանում տեղի է ունեցել շարժասանդուղքների չնախատեսված տեխնիկական խափանում։
«Բաղրամյան» զորափորձարանում միավորված զորախմբի հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի ղեկավարությամբ սկսվել են հայ-ռուսական համատեղ գումարտակային մարտավարական վարժանքները:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժինը:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ուղերձ է հղել տարեցների միջազգային օրվա առիթով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին՝ Չինաստանի կազմավորման 70-ամյա հոբելյանի կապակցությամբ:
Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 21:05-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հարավ-Արևմտյան թաղամասում՝ եկեղեցու մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սեպտեմբերի 30-ին, ժամը 22:20-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մ. Բաբաջանյան փողոցում՝ «Բեյսիկ Հաուս» խանութի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հոկտեմբերի 1-ին Երևանում կայանալիք ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի կապակցությամբ խցանումներից խուսափելու համար, նույն օրը, ժամը 8։00-ից մինչև 20։00-ն արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը Պարոնյան փողոցում և Հալաբյան փողոցում՝ Հալաբյան-Կիևյան փողոցների խաչմերուկից մինչև Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկ։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 1-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն…
71 տարեկան հասակում վախճանվել է մեքսիկացի կատարող Խոսե Ռոմուլո Սոսա Օրտիսը, որը հանդես էր գալիս Խոս Խոսե կեղծանվամբ:
Սեպտեմբերի 29-ին ժամը 04.50-ին, ոստիկանության Արարատի բաժնում մի քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Արարատ քաղաքում գտնվող կրպակներից մեկի դուռը փորձել են բացել:
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սինգապուրի վարչապետի տիկնոջ այցից առաջ ես ու Շուշանը Արփիին սովորեցնում ենք, թե ինչպես պետք է բարևի տիկին Հո Չինին»:
2019թ. հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի հոկտեմբերի 2-ից:
Արևմտահայ տատի ու պապի ընտանիքում ստացած դաստիարակությունը, նիստն ու կացն են ձևավորել մեր հերոսուհու տեսակը:
Սեպտեմբերի 29-ին, ժամը 10.00-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում մի կնոջից ահազանգ է ստացվել, որ Արզական գյուղի տղաները հետևել են իր որդուն, հարվածել են նրա ավտոմեքենային, զենքով կրակել, մեքենան շուռ են տվել, այնուհետև ծեծել են որդուն ու անգիտակից թողել են դաշտում։
Սեպտեմբերի 28-ին ոստիկանության Գուգարքի բաժին տեղեկություն էր ստացել, որ Արջուտ գյուղի մի բնակչի անասնագոմից գողություն են կատարել:
Տեղեկացնում ենք, որ ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի կապակցությամբ մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը սահմանափակվելու է:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ավարտվել է ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատման դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասով նախաքննությունը:
Այսօր Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կայացել է միջոցառում, որի ընթացքում «Տաշիր» բարեգործական հիմնադրամը 2018 թվականին Արցախի 201 ընտանիքներում չորրորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրամադրել է 4000-ական ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: