
Այվազովսկու փողոցի ջրատարում 85-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել

ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնում սեպտեմբերի 28-ին՝ ժամը 19.25-ին, հաղորդում էր ստացվել այն մասին, որ Այվազովսկու փողոցի ջրատարում տղամարդու դիակ կա: ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ մեկնած օպերատիվ խումբը Արին-Բերդի փողոցի ջրատարում հայտնաբերել և դուրս է բերել 1934 թ. ծնված, որպես անհետ կորած որոնվող Ռազմիկ Պողոսյանի դիակը:
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել է ԴԲՓ: Նախապատրաստվում են նյութեր: