Քաղաքացին զգո՞ւմ է տնտեսական աճը. հարցում Երևանի փողոցներում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում ֆեյսբուքյան իր էջում պարբերաբար տնտեսական ցուցանիշներ հրապարակող գրառումներ է կատարում՝ խոսելով տնտեսական աճի մասին: Ըստ վարչապետի՝ օգոստոսին մենք ոչ միայն գնաճ չենք ունեցել, այլև ունեցել ենք գնանկում:
Պարզելու համար՝ մեր համաքաղաքացիները տնտեսական աճը զգացե՞լ են, թե՞ ոչ, գնանկում նկատե՞լ են, թե՞ ոչ, փոքրիկ հարցում արեցինք Երևանի փողոցներում: Կարծիքները հակասական են, ոմանք զգացել ու շարունակում են զգալ տնտեսական աճը, մյուսները՝ ոչ այնքան:
«Սեփական գրպանիս վրա չեմ զգացել, բայց աճ զգացել եմ Վրաստանից Հայաստան գալուց: Ճանապարհները բարեկարգում են: Ինչ վերաբերում է գներին, ապա կտրուկ աճ չեմ նկատել»:
«Ես չեմ զգացել տնտեսական աճ: Գներն էլ, իհարկե, բարձրանում են»:
«Չնչին տարբերություն եմ զգացել: Ինչ վերաբերում է գներին, ապա որոշ ապրանքների գներ աճել են, որոշները՝ նվազել»:
«Ես՝ որպես ուսանող, չեմ զգում տնտեսական աճը, վարձավճարների փոփոխություններ չկան, վարձավճարի զեղչեր շատ չեն լինում»:
«Մի փոքր տարբերություն կա, գնաճ էլ կա, մի փոքր»:
«Ես չեմ զգացել, չգիտեմ, գներն էլ բարձրանում-իջնում են»:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ