Հնչեցված 92.000 թվի ընդամենը 10 տոկոսն է ստացել աջակցություն. Միքայել Մելքումյան
«Երբ Կառավարությունը հայտարարում է, որ 2020 թվականի բյուջեով դրված 4.9 տոկոս աճի փոխարեն՝ այս տարի կանխատեսում է -2 տոկոս անկում, արդյո՞ք սա չի նշանակում, որ մի քանի ամիս հետո նորից գալու եք Ազգային ժողով և բարձրացնեք դեֆիցիտի և թվերը ճշգրտելու խնդիրները»:
Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ դիմելով զեկուցող՝ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին, հարցրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Պատգամավորի հաջորդ հարցը վերաբերում էր Կառավարության կողմից հատկացվող տնտեսական աջակցության փաթեթներին. Մելքումյանը հետաքրքրվեց, թե այս մեկ ամսվա ընթացքում քանի տնտեսվարող է կարողացել դրանից օգտվել:
Ի պատասխան՝ նախարար Ջանջուղազյանն ասաց, թե չի բացառում, որ հետագայում ևս կարող է առաջանալ պետբյուջեում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն, իսկ թե հետո ինչ կլինի, չի կարող այս պահին ասել:
Հարցին, թե քանի տնտեսվարող է դարձել աջակցության ծրագրերի շահառու, ապա նախարարը որևէ թիվ ասել դժվարացավ, որովհետև ըստ նրա՝ բազմաթիվ են, և այդ տեղեկատվությունն էլ պարբերաբար թարմացվում է:
Արձագանքելով նախարարին՝ Միքայել Մելքումյանը հակադարձեց, որ ինքը հաշվարկներ ունի, ըստ որի՝ հնչեցված 90 հազար տնտեսվարողից ընդամենը 10 տոկոսն է դարձել շահառու:
Մանրամասները՝ տեսանյութում