Բաժիններ՝

Տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես դեմքը քողարկած երիտասարդը եկաթե ձողով բացում հաստատության դուռն ու դրամարկղը հափշտակում

Հյուսիսային պողոտայում գտնվող արագ սննդի կետերից մեկի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես նոյեմբերի լույս 30-ի գիշերը դեմքը քողարկած մի երիտասարդ եկաթե ձողով բացում հաստատության դուռն ու դրամարկղը հափշտակում։

Առավոտյան կատարվածի վերաբերյալ ոստիկանության կենտրոնական բաժնում ահազանգ ստացվեց։ Բաժնի քրեական հետածույզներն անցան օպերատիվ միջոցառումների իրականացմանը։

Մի քանի ժամ տևած հետևողական աշխատանքի արդյունքում հայտնի դարձավ գողությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնությունը։
Երևանի բնակիչ 20-ամյա երիտասարդը հայտնաբերվեց, բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին ու տվեց խոստովանական բացատրություն։ Հետագա միջոցառումներով հայտնաբերվեց նաև գողոնը։ Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

Հանգամանքները պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս