Խոյ։ Կարողանում են այնպես անել, որ նկատեն իրենց և նույնիսկ հիշեն առաջին հայացքից։ Սիրում են վառ հագուստ, բայց ուշադրություն գրավում են ոչ թե հագուստով, այլ ամբողջ կերպարով։ Նրանց դեպքում համադրված են կենսասիրությունը, յուրահատկությունը, սիրված լինելու ցանկությունը։
Կարելի է պատկերացնել, թե սույն ոստիկանը ինչպես կվարվի կամ ինչպես է վարվում ոչ փաստաբանների հետ:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են Արմավիրի մարզի բնակչի կողմից անչափահաս աղջիկների նկատմամբ անառակաբարո, ինչպես նաև սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի հանգամանքները:
Ստուգումամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:
Ես ընտանեկան կյանքում երջանիկ էի… Ռոբերտ Քոչարյանի շնորհավորանքը կնոջը:
Գյումրիում ծնված մոսկվայաբնակ 12-ամյա Միլեն Կարանյանը շարունակում է իր ձայնով ու երգացանկով զարմացնել ռուսական շոուբիզնեսի ներկայացուցիչներին և ունկնդրներին:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ին՝ ժամը 23:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Փետրվարի 1-ին, ժամը 21:36-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի «Երևան Սիթի» սուպերմարկետի ավտոկայանատեղիում ավտոմեքենա է այրվում:
Նախորդ տարվա նոյեմբեր և այս տարվա հունվար ամիսներին «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությունից ոստիկանության Ախուրյանի բաժին երկու հաղորդում էր ստացվել, որ Մայիսյան-Հովունի ճանապարհի սկզբնամասում էլեկտրական հոսանքի հենասյուներից դետալներ են գողացել:
Մահացել է Ասկերանի քաղաքապետ, Արցախի ազատամարտիկների միության Ասկերանի տարածքային միավորման ղեկավար Սամվել Աղաջանյանը։
Հայրս չէր աշխատում ու ինձ հեքիաթներ պատմելու ժամանակ ունե՛ր: Ես շատ էի սիրում այդ հեքիաթները, ու երբ առաջին անգամ փորձել եմ արձակ գրել, այդ հեքիաթներից մեկն եմ վերաշարադրել:
Մեր օրերում հաճախ ենք նկատում, որ ծնողերի մեծ մասը երեխաներին շատ ժամանակ չի հատկացնում, նրանք նախընտրում են բջջային հեռախոսը տալ երեխային, որպեսզի Youtube-ով ինչ-որ մուլտֆիլմ դիտի, կամ դիմում են հեռուստացույցի ու համակարգչի օգնությանն ու սկսում են զբաղվել իրենց գործերով: Իրականում ինչպիսի՞ մուլտֆիլմեր կամ ֆիլմեր պետք է դիտի երեխան: Այս և այլ հարցերի պատասխանները փորձել ենք ստանալ հոգեբան Նունե Վարդանյանից:
Դոկտոր Խաչիկ Մուրադյանը ֆեյսբուքյան իր անձնական էջում գրել է, որ անցած շաբաթ Խարբերդի մոտակայքում տեղի ունեցած ուժգին եկրաշարժի հետևանքով Խարբերդի երկրաշարժից քանդվել է Տիգրանակերտի Սուրբ Սարգիս հայ առաքելական եկեղեցու կամարների մի մասը՝ չնայած եկեղեցին երկրաշարժի էպիկենտրոնից 75 մղոն (1 կմ-ը 0.6214 մղոն է) հեռավորության վրա էր գտնվում։
Փետրվարի 1-ին, ժամը 16:53-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:
Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ Թումանյանի բաժնի համայնքային ոստիկանները հունվարի 31-ին, ժամը 15.10-ին, Երևանի Արշակունյաց պողոտայից բերման են ենթարկել 59-ամյա Սիմոն Ա.-ին:
Հանցագործություն ծնող բարքերի դեմ պայքարի համատեքստում Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Արարատի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ծառայողները հունվարի 31-ին հատուկ միջոցառում են իրականացրել Արարատի մարզում։
Դեպքի առթիվ 2020թ. հունվարի 14-ին ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է քրեական գործ, որը 2020թ. հունվարի 15-ին ստացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում:
Փետրվարի 1-ին, ժամը 13:34-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ-Ձորաղբյուր ավտոճանապարհին տեղի է ունեցել վրաերթ:
Նշում ենք Աննայի ծննդյան օրը:
Շրջակա միջավայրի կայունության ամրապնդման և տեղական կենսաբազմազանության պահպանման ռազմավարության շրջանակներում ԱՄԷ Կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի նախարարությունը, Արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության և Աբու Դաբիի բնապահպանական գործակալության հետ համատեղ, նախաձեռնել է «Ալ-Մահա դիվանագիտություն» նախաձեռնությունը, որի նպատակն է ամրապնդել ռազմավարական համագործակցությունը կենսաբազմազանության և սննդի անվտանգության կայունության համար։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Կոսովոյի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող և Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում վերապատրաստվող հայ խաղաղապահները տեղակայման վայրերում կազմակերպել են ՀՀ զինված ուժերի կազմավորման 28-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներ:
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 31-ին, ժամը 18.00-ին, Ամիրյան փողոցից Դավիթաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 17-ամյա Նաիրա Պ.-ն:
4-րդ զորամիավորման զորամասերից մեկում հունվարի 31-ին անցկացվել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունն ավարտած զինծառայողների զորացրման արարողություն:
ՀՀ ճանապարհային ոստիկանների կողմից հունվարի 1-29-ը հայտնաբերված ոչ սթափ վարորդներից 5-ը հրաժարվել են սթափության վիճակը ստուգելու նպատակով զննությունից։
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է Յակուբ Անդրիաս Մելխիոր Բրասաուի՝ «Որսորդ» կտավը ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերելու և իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ոստիկանության Արտաշատի բաժնի ՀՈԲ ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հունվարի 31-ին, ժամը 03.40-ին, ապօրինի ձկնորսությամբ զբաղվելու կասկածանքով, Արարատի մարզի Հովտաշեն գյուղից բերման են եթարկել 4 տղամարդու՝ իրենց վարած ավտոմեքենաներով, որոնց զննությամբ հայտնաբերվել է մոտ 20 կգ ձուկ, 2 էլեկտրական մարտկոց, 1 էլեկտրահաղորդիչ և 1 փչովի նավակ:
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում շարունակվում են ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված՝ պետական սեփականություն հանդիսացած գույքի՝ նախկինում իրականցված օտարման գործընթացների վերաբերյալ փաստաթղթերի հիման վրա ուսումնասիրությունները, որոնց ընթացքում պարզվում են միևնույն հանցավոր սխեմայով առերևույթ թույլ տրված հանցավոր չարաշահումներ:
Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է այս լուսանկարը՝ գրելով. «ԵԽԽՎ պատվիրակությունը վերադառնում է հայրենիք։ Մահ կոռոնավիրուսին»:
Փետրվարի 1-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 4-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյան տեսքով։ Փետրվարի 2-3-ը, 4-ի գիշերը, 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: