Հունվարի 31-ին, ժամը 04:06-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 135 գ շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկում:
ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում երեկ մահացած Վահրամ Մկրտիչի Ավագյանն Արմավիրի մարզի Հայթաղ գյուղից էր։ Գյուղապետ Մերուժան Մուրադյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ նա ընտանիքի կրտսեր երեխան էր, ուներ իրենից ավագ 3 եղբայր։
Հայաստանը նոր կորոնավիրուսի առումով չի գտնվում բարձր ռիսկի գոտում, երկրի ներսում քաղաքացիների տեղաշարժը սահմանափակելու, դպրոցները ժամանակավորապես փակելու կամ այլ միջոցառումների անհրաժեշտություն չկա:
Հայաստանում նոր կորոնավիրուսի դեմ պայքարի համար ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովն իր նիստում քննարկել է Չինաստանի քաղաքացիների մուտքի սահմանափակման հարցը. վերջնական որոշումը կլինի 1-2 օրվա ընթացքում:
յսօր ժամը 15:00-ին փաստաբանիս հետ կներկայանամ ՀՔԾ` որպես վկա հարցաքննվելու հարուցված քրեական գործի շրջանակներում:
Հունվարի 16-ին, ժամը 07.55-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում «ԲԻԴ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 52-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-որոնողական աշխատանքի շնորհիվ հունվարի 30-ին, ժամը 21.15-ին, որպես անհետ կորած որոնվող Սամվել Կթունյանը ներկայացել է բաժին և տվել բացատրություն, որ իր բացակայության ընթացքում գտնվել է Երևան քաղաքում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքների համակարգման նպատակով ստեղծվել է միջգերատեսչական_հանձնաժողով:
Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 31-ին, ժամը 00.30-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից բերման է ենթարկվել Վրաստանի քաղաքացի Երվանդ Ու.-ն, որը հունվարի 29-ից ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի և 329-րդ հոդվածի (Ցուցմունք տալուց հրաժարվելը) 1-ին մասի մեղադրանքներով:
Հունվարի 30-ին, ժամը 17.00-ին, Երևանի Այվազովսկու և Վարդաշենի 1-ին փողոցների խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կտրուկ արգելակման հետևանքով 1 տարեկան աղջնակը մեքենայի սրահում գլխով խփել է առջևի նստելատեղին և մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, հանրախանութի աշխատակցի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հունվարի 10-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ 2019 թվականի ընթացքում Հայոց բանակում (բոլոր պատճառներով) զոհերի քանակի պատմական մինիմում է արձանագրվել: «Այսինքն՝ մեր բանակում երբեք ավելի քիչ զոհ չի եղել, քան 2019 թվականին»,- հայտնել էր ՀՀ վարչապետը: Սակայն նկատենք, որ ՀՀ վարչապետի հայտարարությունից հետո անվերահսկելի իրավիճակ է ստեղծվել ՀՀ զինված ուժերում, եւ դեպքերը մեկը մյուսին հաջորդում են:
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության համապատասխան ստորաբաժանումները քաղաքաշինության տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի hետ համատեղ մշակում են նոր փաթեթ՝ հատկապես թեթև մարդատար ավտոմեքենաներով տաքսամոտորային ուղևորափոխադրումների ամբողջ համակարգը կարգավորելու համար: Ենթադրվում է, որ օրենսդրական փաթեթը որոշ սահմանափակումներ կկիրառի, մասնավորապես, երթուղային տաքսիների նկատմամբ՝ առավել խստացնելով տեխզննման պայմաններն ու հաճախականությունը:
Վաղը երեկոյան ժամերից հանրապետության ողջ տարածքում տեղումները կդադարեն։
ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և բժշկական ապահովման վարչության հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը: Փրկարարները կամրջի տակ՝ Հրազդան գետի ափին, հայտնաբերել են անձը չպարզված քաղաքացու դին (մոտ 40 տարեկան տղամարդ):
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Թեեւ Կորոնավիրուսը, ըստ պաշտոնական տեղեկությունների, Հայաստան չի ներթափանցել, արդեն հասցրել է անհանգստացնել ՀՀ քաղաքացիներին: Այս օրերին մեր հայրենակիցները սկսել են զգուշանալ չինական ծագում ունեցող ամեն ինչից, անգամ չինական ռեստորաններ չեն գնում:
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում վարչապետը եւ իշխանության տարբեր ներկայացուցիչներ շատ են թմբկահարում, թե իրենց աշխատանքի շնորհիվ է, որ պետական բյուջեում հավելյալ հարկային մուտքեր են գրանցվել։ Սակայն պետք է նկատի ունենալ, որ անցնող տարվա ընթացքում Հայաստանի տնտեսական աճի եւ բյուջե մուտքագրվող գումարների ավելացման հարցում մեծ դերակատարություն է ունեցել երրորդ երկրներից ավտոմեքենաների ներմուծման գործընթացը, որը չենք կարող համարել ներկայիս իշխանությունների աշխատանքի արդյունք։
Երևանի քաղաքապետարանին հերթական «ԿամԱԶ» ավտոմեքենան են նվիրել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։ «Հիշո՞ւմ եք՝ օրեր առաջ խոստացա, որ քաղաքին տրված հերթական նվիրատվության մասին մանրամասներ կհաղորդեմ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 31-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիք մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է 44-ամյա տղամարդու առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքը: Մեղադրանք է առաջադրվել մեկ անձի:
ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հունվարի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին:
Հարկադիր սպանդանոցային մորթին անցում կատարելուց առաջ պետք էր հրավիրել և քննարկում անցկացնել մասնագետների հետ, ինչը չի եղել. լրագրողների հետ զրույցում ասաց Ագրարային համալսարանի դասախոս, դոցենտ Պարգև Ստեփանյանը: Հունվարի 15-ից պարտադիր է դարձել անասունների սպանդանոցային մորթը: Ըստ Կառավարության որոշման՝ այն պետք է պարտադիր դառնար դեռ 2018-ի ամռանից, սակայն օրենքի կիրառումը խստացվել է միայն այս տարվանից: Ստեփանյանի խոսքով՝ մեկ քայլ առաջ գնալու փոխարեն՝ մեր Կառավարությունը երկու քայլ հետ է գնում, այս գործընթացները պետք էր սկսել անասունների հաշվառումից.
Թռչունների բարձր ախտածին գրիպ հիվանդության մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով՝ 2020 թվականի հունվարի 31-ից արգելվել է Ուկրաինայի Վիննիցայի տարածաշրջանից Հայաստանի Հանրապետություն կենդանի թռչնի (բոլոր տեսակի), բոլոր տեսակի թռչնամթերքի, հումքի (փետուր, աղվամազ), ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի), պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի և միջադիրների ներմուծումը:
Հունվարի 20-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր ստացվել, որ Կորյունի փողոցի հասարակական կազմակերպություններից մեկի գրասենյակից գողացել են դյուրակիր համակարգիչ, ֆոտոխցիկ և տեսախցիկ։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը հունվարի 30-ին ընդունել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) Արևելյան ու Կենտրոնական Ասիայի և Կովկասի վարչության տնօրենի ավագ տեղակալ Կեի Տոյամայի գլխավորած պատվիրակությանը։
ՀՀ առողջապահության նախարարությունը հերքում է, որ Հայաստանի բուժհիմնարկներում կորոնավիրուսի կասկածով հոսպիտալացված անձ կա:
Կառավարության որոշմամբ ՀՀ արդարադատության նախարարության Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի կանոնադրական կապիտալը նվազեցվում է և միացվում ԱՆ «Հանրապետական գիտաբժշկական գրադարան» ՊՈԱԿ-ին:
Լոռու մարզի Աքորի գյուղի բնակիչները հունվարի 27-ին հայտնել էին, որ գյուղում խոզերի համատարած անկում է տեղի ունենում: Բնակիչներից Կարեն Ավետյանը նշել է, որ ունի մոտ 150 գլուխ խոզ, և նկատելով, որ խոզերը հիվանդանում են, նրանց 3 տարբեր վայրերում է պահում, որպեսզի կարողանա հսկել։ Մի վայրում պահվող 60 խոզերից 20-ը արդեն սատկել է, մյուս վայրում պահվող 45 խոզերից 10-ից ավելին արդեն հիվանդացել է, իսկ 3-րդ վայրում պահվող խոզերից հիվանդացել են մի քանիսը։
Դատախազությունն ընթացք չի տվել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտպան Ամրամ Մակինյանի հայտարարությանն այն մասին, որ ՀՀ վարչապետի գործողություններում առկա է սահմանադրական կարգի տապալման և սահմանադրական դատարանի յուրացման առերևույթ հանցակազմ։