
Մահացել է Ասկերանի քաղաքապետ Սամվել Աղաջանյանը

Մահացել է Ասկերանի քաղաքապետ, Արցախի ազատամարտիկների միության Ասկերանի տարածքային միավորման ղեկավար Սամվել Աղաջանյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Քիչ առաջ ստացա Ասկերանի քաղաքապետ, Արցախի ազատամարտիկների միության Ասկերանի տարածքային միավորման ղեկավար, իմ կուսակցական և մտերիմ ընկեր Սամվել Աղաջանյանի անժամանակ մահվան ցնցող բոթը:
Ծանր ու դժվարին կյանքի ուղի է անցել Սամվելը, բայց դրանից նա չի կորցրել կենսասիրությունն ու շրջապատի հանդեպ սրտացավությունը: Նա հայրենիքի անձնվեր զինվոր էր և վայելում էր իրեն ճանաչողների սերն ու հարգանքը:
Վշտակցում եմ հարազատներին…»,-գրել է նա։
Քիչ առաջ ստացա Ասկերանի քաղաքապետ, Արցախի ազատամարտիկների միության Ասկերանի տարածքային միավորման ղեկավար, իմ կուսակցական…
Gepostet von Արայիկ Հարությունյան / Arayik Harutyunyan am Samstag, 1. Februar 2020