Բաժիններ՝

Վարդենյաց լեռնանցքը, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը (բուք, մառախուղ և ձյուն) փակ է. կան կուտակված ավտոմեքենաներ:

Շիրակի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհն անցանելի է բեռնատարների համար միայն անվաշղթաների կիրառման դեպքում (բուք է, մառախուղ և մերկասառույց):

Արագած-Արթիկ, Մարալիկ-Լանջիկ և Լանջիկ-Մաստարա (մառախուղ) ավտոճանապարհներին, Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում և Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում տեղում է ձյուն:

Գյումրի-Արմավիր ավտոճանաարհի Բագրավան-Անի-Պեմզա հատվածում, Լանջիկ-Մաստարա, Քեթի-Վարդաղբյուր և Մանթաշ-Ապարան ավտոճանապարհներին բուք է:

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մառախուղ է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:

ժամը 15:30-ի դրությամբ ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում կան կուտակված 220 բեռնատար և 95 մարդատար ավտոմեքենաներ:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս