Շատ ցավալի է, երբ մեր վստահությունը չեն արդարացնում։ Եթե անվստահությունը կրկնվում է մի քանի անգամ, մենք ստիպված ենք լինում լրջորեն խորհել, թե ինչ մարդկանց հետ ենք նախընտրում ընկերակցել։
Փետրվարի 2-ին, ժամը 19:00-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Պ. Սևակի փողոցում՝ «Կանխարգելիչ սրտաբանական կենտրոնի» մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է մոտակայքում գտնվող կրպակին, նկատվում է ծուխ. կա զոհ:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ին՝ ժամը 19:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
ՀՀ քաղաքաշինության կոմիտեն լիցենզիաների տրամադրման գործընթացը կարգավորելու նպատակով փոփոխություններ է առաջարկում կատարել «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում, որը միանշանակ չի ընդունվում ոլորտի ներկայացուցիչների, մասնավորապես՝ Ճարտարապետների պալատի կողմից: Նրանք կարծում են, որ օրենքը փոխելու անհրաժեշտություն չկա:
«Սխալ տեսակետը, որը կա Եկեղեցու պատմություն առարկայի դասավանդման վերաբերյալ, մեզ հուշում է, որ այդ առարկայի դասավանդման անհրաժեշտությունն ունեցել են նաև այն քննարկման առարկա դարձրած անձինք, բայց իրենց չի դասավանդվել։ Վստահ եմ՝ խնդիրը 10 տարի հետո կլուծվի, երբ հասակ կառնի այն սերունդը, որն այսօր դպրոցներում սովորում է այդ առարկան, այդ սերունդը կորոշի՝ առարկան պե՞տք է, թե՞ ոչ»։
Այսօր՝ փետրվարի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Փետրվարի 2-ին, ժամը 12:53-ին 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Ոսկևան գյուղի դպրոցի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:
2019 թվականին առողջապահության ոլորտին ԱՀ պետական բյուջեից հատկացվել է 729 մլն 758 հազար ՀՀ դրամ։
Ինչպես հայտնում են ՉԺՀ-ում ՀՀ դեսպանությունից, հաշվի առնելով Չինաստանում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը, մի շարք միջազգային ավիաընկերություններ աստիճանաբար սահմանափակում են չվերթները Պեկինից և Չինաստանի այլ քաղաքներից:
Նոր կորոնավիրուսով (2019-nCoV) պայմանավորված՝ Չինաստանում գտնվող այլ երկրի քաղաքացիները շարունակում են հեռանալ։
Հունվարի 30-ին ոստիկանության Կապանի բաժնում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ մի քաղաքացի Կապան-Քաջարան ճանապարհի ձախակողմյան հատվածում, իր հողամասի այգետնակում անձնական օգտագործման համար պատրաստել և պահել է թմրամիջոցի նմանվող, յուրահատուկ հոտով զանգված:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 4-ի գիշերը կբարձրանա 5-6 աստիճանով:
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է հունվարի 30-ին ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում արձանագրված պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքին:
90-ամյա Համասփյուռ տատն 88 թվականի աղետից հետո տնակում էր ապրում:
Չինաստանի Ուհան քաղաքում գտնվող և տարհանման ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացի Սուսաննա Աղաջանյանը տարհանվել է և տեղափոխվել Ղազախստան:
Արցախում հունվարի 30-ին մահացած զինծառայող, շարքային Վահրամ Ավագյանի հարազատները ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ բանակցություններից հետո բացել են Արգավանդ գյուղից Երևան տանող խաչմերուկը:
Ճանապարհային ոստիկանության Գյումրու ստորաբաժանման երկրորդ դասակի հրամանատար Լ. Ղանդիլյանը փետրվարի 1-ին, առերևույթ անցնելով պաշտոնական լիազորություններըհ հարձակվել է փաստաբան Հայկ Հարությունյանիս վրա, հնչեցրել վիրավորանքներ, սկսել է հրմշտել, ապա քաշքելով դուրս է հանել աշխատասենյակից և շենքից:
«Ինքն այն տղեն չէր, որ կարողանային կոտրեին, ծեծեին, ինքը կամքից թույլ չէր, որ ինքնասպան լիներ»:
2020թ. հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջապակներում ձերբակալվել են Մկրտչյանի համածառայակիցներ Դավիթ Առաքելի Մովսիսյանը, Խաչիկ Արմենի Գասպարյանը, Սպարտակ Արթուրի Ավետիսյանը:
Ոստիկանության բաժիններում մեծ քանակությամբ ապօրինի պահվող զենք-զինամթերք է կամավոր հանձնվել:
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնայնը գրել է:
Հունվարի 30-ին մահացած զինծառայող Վահրամ Ավագյանի հարազատները նրա դին մայրուղիով բերում են Երևան: Ոստիկանները փակել էին Արմավիր-Երևան մայրուղին և թույլ չէին տալիս հարազատներին գալ Երևան:
Փետրվարի 2-ին, ժամը 01:20-ին 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ:
Հունվարի 31-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի աշխատակիցների և տարածքային բաժինների ծառայողների պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ գրպանահատության երեք դեպք բացահայտվեց:
Հունվարի 30-ին մահացած զինծառայող Վահրամ Ավագյանի հարազատները նրա դագաղը մայրուղիով բերում են Երեւան:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
«ԿԳՄՍ նախարարությունում օրը ցերեկով անհետացել է շուրջ 10 միլիոն դրամ և ոչ ոք չի փորձում հստակ պատասխան տալ, թե ինչ եղավ այդ պատկառելի գումարը: 10 միլիոնը նախատեսված էր Լեզվի կոմիտեի աշխատակիցների երրորդ և չորրորդ եռամսյակների պարգևավճարների ու լրավճարների համար: Նախարարության ֆինանսական բաժինը դուրս է գրել վերոհիշյալ գումարը, սակայն փողերը կես ճանապարհին անհետացել են և այդպես էլ չեն հասել հասցեատերերին»:
Ուղիղ. Մահացած զինծառայողի հարազատներին ոստիկանները թույլ չեն տալիս գալ Երևան, մայրուղին փակ է:
Փետրվարի 1-ին, ժամը 22:11-ին 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին՝ Աղավնաձոր գյուղի սկզբնամասում, տեղի է ունեցել ՃՏՊ: