Բաժիններ՝

Ռուսական կողմում կան կուտակված 220 բեռնատար և 95 մարդատար ավտոմեքենաներ. Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ին՝ ժամը 23:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը (առկա է բուք, մառախուղ և ձյուն) բեռնատարների համար փակ է, իսկ մարդատարների համար՝ դժվարանցանելի:

Շիրակի մարզի (առկա է մերկասառույց) և Գեղարքունիքի մարզի Վարդենիսի, Գավառի տարածաշրջանների ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (բուք է, մառախուղ և մերկասառույց) բեռնատարների համար անցանելի է միայն անվաշղթաների կիրառման դեպքում, իսկ մարդատարների համար՝ դժվարանցանելի:

Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն:

Գյումրի-Արմավիր ավտոճանաարհի Բագրավան-Անի-Պեմզա հատվածում, Լանջիկ-Մաստարա, Քեթի-Վարդաղբյուր և Մանթաշ-Ապարան ավտոճանապարհներին բուք է:

Երևան-Սևան ավտոճանապարհի 19-րդ կմ-ից Կոտայքի մարզի Հրազդան քաղաք տանող հատվածում և Սյունիքի մարզի Գորիս քաղաքում առկա է մառախուղ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:

ժամը 15:30-ի դրությամբ ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում կան կուտակված 220 բեռնատար և 95 մարդատար ավտոմեքենաներ:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս