
Դուստրը մորից պետական պաշտոնյաների աջակցությամբ 3000 դոլար է հափշտակել

Հունվարի 31-ին ԱՀ ոստիկանության պետի աշխատակազմից ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն է մուտքագրվել Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի, 1942թ. ծնված Ս. Գ.-ի կողմից 2020թ. հունվարի 22-ին ԱՀ գլխավոր դատախազություն ներկայացրած դիմումն առ այն, որ ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության, բնակարանային հարցերի վարչության պաշտոնատար անձինք և իր դուստր՝ 1979թ. ծնված Լ. Գ.-ն խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով իրենից հափշտակել են 3000 ԱՄՆ դոլլար:
Ստուգումամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:
ԱՀ ոստիկանություն