
Խարբերդի երկրաշարժից քանդվել է Տիգրանակերտի Սուրբ Սարգիս եկեղեցու կամարների մի մասը

Դոկտոր Խաչիկ Մուրադյանը ֆեյսբուքյան իր անձնական էջում գրել է, որ անցած շաբաթ Խարբերդի մոտակայքում տեղի ունեցած ուժգին եկրաշարժի հետևանքով Խարբերդի երկրաշարժից քանդվել է Տիգրանակերտի Սուրբ Սարգիս հայ առաքելական եկեղեցու կամարների մի մասը՝ չնայած եկեղեցին երկրաշարժի էպիկենտրոնից 75 մղոն (1 կմ-ը 0.6214 մղոն է) հեռավորության վրա էր գտնվում։
Նա հիշեցնում է, որ եկեղեցին մինչ այդ էլ տասնամյակներ ի վեր աստիճանաբար քանդվում էր գանձագողերի կողմից։
Խաչիկ Մուրադյանը նշում է նաև, որ եկեղեցու կրած վնասների վերաբերյալ լուսանկարներն ինքը ստացել է բարեկամից, ով չի ցանկացել, որ իր անունը բացահայտվի: