Բաժիններ՝

Վրաերթ Ջրվեժ-Ձորաղբյուր ավտոճանապարհին

Փետրվարի 1-ին, ժամը 13:34-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ-Ձորաղբյուր ավտոճանապարհին տեղի է ունեցել վրաերթ:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ քաղաքացուն (Հարություն Փ., ծնված 1964 թ.) վրաերթի է ենթարկել «Mercedes S600» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վոլոդյա Ա.):

Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել տուժածին, ով հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս