Ավանի հանրախանութներից մեկի տեսագրող սարքը ֆիքսել է, թե ինչպես մի երիտասարդ մոտենում է դրամարկղին ու ձեռքին ամրացրած երկաթե շղթան անկանոն պտտեցնում՝ պահանջելով գումար։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մասնակից յուրաքանչյուր երկիր 75 զինծառայող կուղարկի Մոսկվայում 2020 թվականի մայիսի 9-ի Հաղթանակի զորահանդեսին մասնակցելու համար:
Razm.info մասնագիտացված կայքին հայկական զինված ուժերում (ներառյալ Արցախի պաշտպանության բանակում) հայտնի է 2019թ․ 49 զինծառայողի մահվան մասին, որոնցից 14–ը ժամկետային են։
2020թ. հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր կրծքավանդակի շրջանում և ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 14:00-ին արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հունվարի 30-ին ընդունել է ՀՀ-ում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Քորնել Իոնեսկուին և ՀՀ-ում հավատարմագրված ռազմական, ռազմաօդային և ռազմածովային կցորդ, գնդապետ Վասիլի-Միրչա Ժուգուրանուին (նստավայրը՝ ք.Թբիլիսի)` Հայաստանում վերջինիս հավատարմագրման կապակցությամբ:
ՀՀ Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի:
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված պետական վերահսկողական ծառայության և Երևանի քաղաքապետարանի աշխատանքային խմբերի կողմից «Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտեն» ՓԲԸ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա նախապատրաստվել են նյութեր և փաստական տվյալներ ձեռք բերվել նույն ընկերության նախկին տնօրենի ապօրինությունների մասին։
Կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու համար ՀՀ ժամանող բոլոր ուղևորների ջերմությունը հեռահար կերպով չափվում է՝ անկախ նրանից, թե իրենք որտեղից են ժամանում և առանձնահատուկ ուշադրություն է դարձվում Չինաստանից ժամանող ուղևորներին:
35-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած։
2020-ը Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման 105-րդ տարելիցն է։
Ռուբինյան Ռուբենին փոխանցեք, որ գյուղից մարդ կա ստեղ, լայվով Ադրբեջանի զեկույցի քննարկումը նայող։
Տարբեր լրատվամիջոցների կողմից տարածված` «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի` 26.01.2020թ.-ի ֆեյսբուքյան գրառման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվել են նյութեր` ՀՀ ՊԵԿ առանձին պաշտոնատար անձանց ենթադրյալ ոչ իրավաչափ հանձնարարություններ տալու և նրանց կողմից առերևույթ պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ: https://168.am/2020/01/26/1244559.html
Ռուսաստան կորոնավիրուսի թափանցումը կանխելու համար Հեռավոր Արեւելքում ՌԴ-ի եւ Չինաստանի միջեւ սահմանի առանձին տեղամասեր կփակվեն տեղական ժամանակով հունվարի 31-ի կեսգիշերից:
Հատկանշական է հանգամանքը, որ Ստեփանակերտում և ՊԲ գրեթե բոլոր զորամասերում կազմակերպված միջոցառումներն ուղեկցվում էին ոչ միայն հանդիսավոր միտինգներով ու տոնական համերգներով, այլև բանակին ինչ որ բանով օգտակար լինելու հետաքրքիր նախաձեռնություններով: Այս մասին գրում է «Արցախպրեսը»:
Արցախում ժամկետային զինծառայող է մահացել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Կառավարության հունիսի 30-ի նիստի ժամանակ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գործադիրի հավանությանը ներկայացրեց «Հոգեբուժական օգնության մասին» օրենքում փոփոխություն անելու մասին նախագիծ։
Հունվարի 30-ի ցերեկը, 31-ի գիշերը, փետրվարի 2-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 31-իերեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում, փետրվարի 1-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում ձյուն, հունվարի 30-31-ն առանձին վայրերում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։
Հունվարի 30-ին, ժամը 10:42-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Անի թաղամասի Ա. Խաչատրյան փողոցի թիվ 10 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:
Հունվարի 27-ին «Շտապ բուժօգնության կայան» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ նույն օրը ժամը 06:38-ին կանչով մեկնած շտապ բուժօգնության խումբը Ստեփանակերտ քաղաքի Նաբերեժնայա 13 հասցեում տեղակայված «Շին-վեր պլյուս» ՍՊԸ-ում հայտնաբերել է մայրաքաղաքի բնակիչ 1965թ. ծնված Շ. Ա.-ի դիակը:
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի խոսքով՝ առաջարկվում է այդ համակարգի ծառայողների համար սահմանել աշխատավարձի դրույքաչափի 30 տոկոսի չափով հավելում՝ հաշվի առնելով «քրեական ենթամշակույթի դեմ պայքարի հետ կապված բազմաթիվ հարցեր»։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում է կայացրել ադրբեջանական կողմից գերեվարված հայ հովիվ Մանվել Սարիբեկյանի գործով:
Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային ճանապարհի՝ Վրաստան-Ռուսաստան սահմանի Վերին Լարսի անցակետում Հայաստանի Հանրապետության մաքսային կցորդի պաշտոնում նշանակվեց Արամ Թանանյանը:
Կառավարությունը չընդունեց օրակարգում ընդգրկված նախագծերից մեկը, որով առաջարկվում էր թույլատրել Տավուշի մարզի Այրում համայնքի ղեկավարին և ՀՀ Շիրակի մարզի Աշոցքի համայնքի ղեկավարին «Դյութի Ֆրի Մարկետ Արմենիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 49 տարի ժամկետով կառուցապատման իրավունքով, առանց մրցույթի, տրամադրել համապատասխանաբար՝ 1036 քառակուսի մետր և 565.3 քառակուսի մետր մակերեսով հողամասեր։
ՀՀ պետական սահմանի անցման կետերում վերջին օրերին որեւէ կասկածելի դեպք չի արձանագրվել՝ կապված կորոնավիրուսին բնորոշ ախտանշանների հետ։ Չինաստանից եկող ուղեւորահոսքի մեջ որեւէ անձի մոտ ջերմություն չի արձանագրվել։
Կառավարության որոշմամբ երաժիշտ Հայկ Տիգրանի Սուքիասյանն ազատվեց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից:
2019 թ. դեկտեմբերի 3-ին Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 28-րդ կմ-ին «Նիսան Տիանա» մակնիշի ավտոմեքենան վթարի էր ենթարկվել։ 69-ամյա ուղևոր Դերենիկ Սաղաթելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց։
Կառավարության որոշմամբ՝ Սերբիայի քաղաքացիները Հայաստանի Հանրապետությունում կկարողանան առանց մուտքի վիզայի գտնվել առավելագույնը 180 օր՝ մեկ տարվա ընթացքում։
Փորձագետները՝ սպանդանոցների խնդրի լուծման մեթոդների ու ճանապարհների մասին. ՈՒՂԻՂ
168.am-ը հունվարի 28-ին հայտնել էր, որ shamshyan.com-ի տեղեկություններով, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում արտակարգ դեպք է տեղի ունեցել, խցակից դատապարտյալների միջև եղել է վիճաբանություն, ինչի հետևանքով երկու դատապարտյալ տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի Ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցները 2019 թվականի ընթացքում հայտնաբերել են 1 զենք, 111 փամփուշտ, վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներում գտնվել է 1824 իր, այդ թվում՝ մոտ 28 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումար, թանկարժեք և կիսաթանկարժեք զարդեր, փաստաթղթեր և այլ անձնական իրեր, կանխվել է գողության 3 դեպք: