
Հետախուզվողը հայտնաբերվել է Մամուլի տան մոտ

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ Թումանյանի բաժնի համայնքային ոստիկանները հունվարի 31-ին, ժամը 15.10-ին, Երևանի Արշակունյաց պողոտայից բերման են ենթարկել 59-ամյա Սիմոն Ա.-ին, որը 2019 թ. դեկտեմբերի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով: