Լեհաստանում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել կույր տղամարդուն, ինչից հետո նա վերստին սկսել է տեսնել:
Հունվարի 23-ին, ժամը 15.55-ին, ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ հունվարի 15-ին, ժամը 09.00-ից ժամը 12.30-ն ընկած ժամանակահատվածում, աշխատասենյակի սեղանին դրված իր պայուսակից գողացել են 100.000 դրամ:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 4-ին ժամը 10:00-22։00 կդադարեցվի Կոտայքի մարզի հետևյալ բնակավայրերի ջրամատակարարումը.
Փետրվարի 1-ին, ժամը 16.30-ին, մայրաքաղաքի Միրաքյան փողոցից, կողոպուտի փորձի կասկածանքով, ոստիկանության Մալաթիայի բաժին է ներկայացվել 15-ամյա պատանի, որը Սեբաստիայի փողոցի մթերային խանութում, քաշել-պոկելու միջոցով, հափշտակել էր վաճառողուհու պարանոցի ոսկյա շղթան՝ կախազարդով, ու դիմել փախուստի, ինչը կանխվել էր ոստիկանության ծառայողի կողմից:
«5-րդ ալիք» ՀԸ փոխտնօրեն Արմեն Անդրեասյանը հերքում է տեղեկությունը, թե ինքը ծեծի է ենթարկվել։
Նրանք 1 տարի ժամկետով զրկվել են տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 2-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին ստացված ահազանգի փաստով:
ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է տասներկու տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու փորձի և էլեկտրոնային հաղորդակցության ցանցի կիրառմամբ տասնութ տարին լրացած անձի կողմից տասնչորս տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ոստիկանությունը հատուկ ուշադրություն է դարձնում բնապահպանական խնդիրներին` շարունակելով հետևողական պայքարը ապօրինի ծառահատումների դեմ: Օրերս հերթական դեպքը բացահայտեցին ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները:
Այսօր ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում:
Արցախի զորամասերից մեկում ժամկետային զինծառայող է վիրավորվել:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրի դատավոր Վահե Միսակյանը վարույթ է ընդունել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են նախնական համաձայնությամբ երկու և ավելի անձանց թրաֆիքինգի ենթարկելու դեպքերի հանգամանքները:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը պարզաբանում է տարածել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի հայտարարության վերաբերյալ։
Վրաստան աշխատանքային այցի ընթացքում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Լաշա Դարսալիայի հետ:
Փետրվարի 2-ին, ժամը 15.30-ի սահմաններում, ոստիկանության Ախուրյանի բաժնում Շիրակի մարզի Արևիկ գյուղի մի բնակիչ հաղորդում է տվել, որ հունվարի 31-ից մինչև փետրվարի 1-ը կոտրել են գյուղի սկզբնամասում գտնվող իր անասնագոմի դռան փականը և գողացել 2 կով՝ պատճառելով մոտ 400.000 դրամի նյութական վնաս:
Հայաստանում Սլովենիայի նորանշանակ դեսպան Տոմաժ Մենցինը (նստավայրը՝ Կիև) փետրվարի 3-ին իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանին:
Կորոնավիրուսի մուտքը Հայաստան կանխելու նպատակով իրականացվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ սահմանը հատելու պահից սկսած։
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 3-ին ընդունել է Իրանի նորանշանակ դեսպան Աբբաս Բադաշխան Զոհուրիին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։
Փետրվարի 1-ին, ժամը 23.30-ին, ապօրինի ծառահատումների և տեղափոխման դեմ ոստիկանության պայքարի շրջանակներում Դիլիջանի ոլորաններում տեղակայված անշարժ պահակետում ծառայություն իրականացնող ոստիկանները հայտնաբերել են 3 խմ փայտանյութով բեռնված «ԳԱԶ-2705» մակնիշի մեքենա։
Փետրվարի լույս 2-ի գիշերը ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում ստացվեց, որ մայրաքաղաքի Թումանյան փողոցում գողացել են Հայաստանում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններից մեկի հաշվեկշռում գտնվող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները։ Վարորդից հաղորդում ընդունելուն պես ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզներն անցան օպերատիվ միջոցառումների իրականացմանը։
Այս օրերին Երևանի երաժշտական ու արվեստի դպրոցները նոր գործիքներ են ստանում՝ լարային, փողային ու հարվածային: Այս մասին հայտնեցին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կհրավիրվի հարցաքննության: Այս մասին փետրվարի 3-ին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը:
Երթևեկության հետագծերը խաչմերուկում. ԱՀ ոստիկանություն։
Պարտադիր ժամկետային զինծառայող Վահրամ Ավագյանի մահվան հանգամանքներին և դեպքի մանրամասներին շատ քիչ մարդ է տիրապետում: Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 3-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Փետրվարի 3-ին, ժամը 13։27-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դրոյի փողոցի թիվ 26-րդ շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին․ դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Փետրվարի 3-ի ցերեկը, 4-ի, 5-ի և 7-ի գիշերը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 4-ի և 7-ի ցերեկը, 8-ին շրջանների զգալի մասում, 5-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում ձյան տեսքով, առանձին վայրերում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Արմավիրի մարզի Հայթաղ գյուղում մահացած զինծառայողի համար իրականացված բողոքի ակցիայի ժամանակ երեկ`փետրվարի 2-ին, սրտի կաթվածից 62-ամյա քաղաքացի է մահացել:
Այսուհետ Հայաստանի Հանրապետական կուսակցության գրասենյակում գործելու է հանրային ընդունարան: