«Ալ-Մահա դիվանագիտություն» բնապահպանական նախաձեռնության դերն ԱՄԷ-ում
Շրջակա միջավայրի կայունության ամրապնդման և տեղական կենսաբազմազանության պահպանման ռազմավարության շրջանակներում ԱՄԷ Կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի նախարարությունը, Արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության և Աբու Դաբիի բնապահպանական գործակալության հետ համատեղ, նախաձեռնել է «Ալ-Մահա դիվանագիտություն» նախաձեռնությունը, որի նպատակն է ամրապնդել ռազմավարական համագործակցությունը կենսաբազմազանության և սննդի անվտանգության կայունության համար։
«Ալ Մահա դիվանագիտություն» նախաձեռնության նպատակն է աշխարհում բարձրացնել միջազգային իրազեկության ու գիտելիքի մակարդակն Արաբական Միացյալ Էմիրությունների վայրի բնության և տեղական կենսաբազմազանության վերաբերյալ, որն իրականացվում է տեղական տարբեր կենդանիների ու բույսերի թվաքանակների տեղափոխումն աշխարհի տարբեր երկրներ կազմակերպելու, այնտեղ նրանց ներկայացնելու և համապատասխան միջավայր ստեղծելու միջոցով։
70-ական թվականներին արաբական հազվագյուտ Ալ Մահան (Արաբական օրիքս (այծքաղ)) հայտարարվել է վայրի բնության մեջ անհետացած, իսկ 2011թ.-ին դասակարգվել է որպես անհետացման եզրին գտնվող կենդանի։
ԱՄԷ-ն մեծապես կարևորում է տեղական բուսական և կենդանական աշխարհի կենսաբազմազանության պահպանումը և ձգտում է հաստատել բարեկեցության լավագույն չափանիշները տեղական շրջակա միջավայրի բոլոր բաղադրիչների համար։
Մի շարք մասնագիտացված ուսումնասիրությունների և հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել են տեղական բույսերի և կենդանիների տեսակներ, ուսումնասիրվել են դրանց կենսամիջավայրերը և աշխատանքներ են տարվել դրանց զարգացման, բազմացման և պաշտպանության համար, ինչը նպաստել է փրկել կենդանիների ու բույսերի շատ տեսակներ տեղական միջավայրում գոյության և բազմազանության աստիճանական նվազման սպառնալիքից, իսկ որոշներին՝ իսպառ ոչնչացումից:
Նախաձեռնության համաձայն՝ ԱՄԷ Կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի նախարարությունը պարտավորվում է տրամադրել տեղական բույսերի և կենդանիներին համապատասխան կենսամիջավայրի վերաբերյալ անհրաժեշտ բոլոր տեղեկությունները, ինչպես նաև օժանդակել համապատասխան տեխնիկական փորձաքննություն անցկացնելուն, դրանց տեղափոխման ընթացակարգերի դյուրացմանը և առողջության անհրաժեշտ վկայականներ տրամադրելուն։ Նախարարությունն աշխատանքներ է տանում նաև տեղական և միջազգային գործընկերային կապեր հաստատելու համար և համակարգում է էմիրաթական համապատասխան կառույցների կողմից տեղափոխման ենթակա կենդանիների և բույսերի տրամադրումը։
Աբու Դաբիի բնապահպանական գործակալությունը Վայրի բնության կառավարման «Դելայջա» կենտրոնի միջոցով ձգտում է վտանգված վայրի կենդանիների պաշտպանության և վերարտադրման միջոցներ տրամադրել` ապահովելով դրանց գոյակցությունն իրենց բնական միջավայրում՝ բազմացման և վերագործարկման ծրագրերի միջոցով։
Կենտրոնի միջոցով գործակալությունն իր խնամքի տակ է վերցնում նաև ոչնչացման եզրին գտնվող հատուկ կենդանատեսակների՝ ապահովելով դրանց գենետիկ բազմազանությունը և կայուն բազմացումը։