Հալեպում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության և Սիրիայի Օգնության խաչի հետ համագործակցությամբ մարտի 20-ին ՀՀ Հումանիտար առաքելություն իրականացնող խումբը Հալեպի Հայկական ծերանոցին, Դարմանատուն ընկերաբժշկական կենտրոնին և մի շարք այլ բժշկական հաստատություններին է փոխանցել բժշկական պարագաներ։
Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև բեռնաշրջանառության բացառությունների ցանկն ընդլայնվել է:
Հայաստանում առաջնակի օջախներից դուրս հայտնաբերված կորոնավիրուսի դեպքերով 27 պացիենտների հետ սերտ շփում ունեցածները կարանտինում ևս են:
Երևանի պետական բժշկական համալսարանը մեկ ամսով հետաձգում է ըստ ամիսների վճարվող ուման վարձերի վճարումը՝ վերջին վճարումը սահմանելով հունիսի 25-ը:
Այդ պատասխանատվությունը ձևավորվում է տարբեր գործոններից։ Դրանցից մեկն էլ յուրաքանչյուրիս վարքագիծն է՝ կանոնակարգված վարքագիծը։ Վարքագծի կանոնակարգումները մեծապես պիտի կախված լինեն իրավիճակից։
Արցախի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսային (COVID-19) վարակի տարածումը կանխելուն ուղղված միջոցառումների շրջանակներում, Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հրահանգով, սննդամթերքի իրացմամբ զբաղվող պարենային խանութներում, արտադրամասերում և հանրային սննդի կետերում իրականացվում են հակավարակային, կանխարգելիչ, ախտահանման միջոցառումներ:
Արդեն գործում է պարետատան թեժ գիծը։ Մեր աշխատակիցները 24֊ժամյա ռեժիմով կպատասխանեն ձեզ հուզող բոլոր հարցերին։
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված 160 դեպքից 133-ը փոխկապակցված են Էջմիածնի և Շենգավիթում գտնվող արտադրամասի դեպքերի հետ:
Մարտի 21-ը Դաունի համախտանիշի համաշխարհային օրն է (World Down Syndrome Day):
Մարտի 20-ին, ժամը 20:11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոնդ թաղամասում գտնվող նախկին մզկիթում (ներկայումս բնակելի շինություն) տեղի է ունեցել մասնակի փլուզում, տուժածներ չկան:
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակը՝ Հայ-Ռուսական համալսարանը մարտի 23-ից դադարեցնում է բոլոր տեսակի թղթային նամակների, դիմումների և փաստաթղթերի ընդունումը։
Մարտի 20-ին, ժամը 20:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ` ավտոմեքենան գլորվել է ձորը:
Հայաստանի էլեկտրական ցանցեր փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 23-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 21-ի ժամը 08:50-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Մարտի լույս 19-ի գիշերը, ժամը 5.20-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնական բաժնում հաղորդում ստացվեց, որ Եկմալյան 1/1 շենքում կրակոցներ են հնչել։
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին մասնակցել է «Մնա տանը» չելենջին, որը մեկնարկել է կորոնավիրուսի պատճառով հայտարարված կարանտինի ժամանակ:
Ս. թ մարտի 20-ին Wizz Air ավիաընկերությունն իրականացրեց Վիեննա-Երևան-Վիեննա ուղղությամբ առաջին չվերթը։
Այսօր տեղի է ունեցել Պարետատան հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել է արտադրական ընկերությունների բնականոն աշխատանքը կազմակերպելու նպատակով Իրանի և Հայաստանի միջև թույլատրելի ապրանքների և հումքատեսակների ցանկի ընդլայնման հարցը և այլ հարցեր։
ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացված ԶԼՄ մշտադիտարկման արդյունքում ուշադրության արժանացած՝ «Hetq.am» կայքում 16.09.2019թ. հրապարակված «Բետոնապատ կառույցներ և փշալարերով շրջափակված տարածքներ, ովքեր են վարձակալում Լոռու անտառները և ինչ նպատակով» վերտառությամբ հոդվածն ուղարկվել էր Լոռու մարզի դատախազություն՝ դրանում նշված հանգամանքները ուսումնասիրելու և ընթացքը լուծելու նպատակով։
Անդրադառնալով Արդարադատության նախարարի բացակայության մասին իր հարցին՝ Մարուքյանը շեշտեց, որ բազմաթիվ իրավական բնույթի հարցեր են կուտակվել, որոնց պետք է հենց նախարարը պատասխան տա:
«Այս միջոցառումները բերեցին նրան, որ մենք վերջին տասը տարում, կարելի է ասել, հիվանդացության և ինֆեկցիոն հիվանդների նման ցածր ցուցանիշ չենք ունեցել»:
Միհրան Հարությունյանի խոսքով՝ մարտի 19-ը իր վարկի մարման օրն է եղել, մարտի 18-ին կազմակերպությանը տեղեկացրել է հետաձգման մասին, պատասխանել են, թե որոշումը կա, Ձեզ անհատական նամակ կուղարկենք, եթե ընդգրկվեք լավագույն հաճախորդների ցանկում։
«Դրանց համաձայն՝ պաշտոնական տեղեկատվությունը միջազգային կազմակերպությունների կողմից ևս համարվելու է պաշտոնական, և դրանց հղում անելով՝ կարող են այդ տեղեկատվությունը դարձնել հասանելի»։
«Էնֆիլդի» աշխատակիցները մինչև ապրիլի 30-ը կորոնավիրուսի պատճառով Անգլիայում մրցաշրջանի դադարեցման արդյունքում ֆինանսական կորուստներ չեն կրի:
«Հիմա որ ասում եք՝ մեկուսացում, ինքնամեկուսացում․ արտակարգ դրություն սահմանելու մասին կառավարության որոշմամբ հստակ նշվել է, որ սահմանափակվելու է անձի ազատ տեղաշարժի իրավունքը։ Իրավունքի սահմանափակման եղանակներն ու ձևերը կարող են պարետի որոշմամբ նախատեսվել»,- ասաց նա՝ ընդգծելով՝ շատ հստակ է՝ ինչ է նշանակում՝ ինքնամեկուսանալ։
Եթե ինչ-որ մեկը գրում է՝օրինակ մի գյուղում կորոնավիրուսով վարակվել է 700 հոգի, և դա կեղծ տեղեկատվություն է, բնականաբար, այդ կեղծ տեղեկատվություն գրողը պետք է ենթարկվի պատասխանատվության, բայց, եթե միջազգային մամուլը գրում է, որ, օրինակ, Թուրքիան և Ադրբեջանը թաքցնում են կորոնավիրուսով վարակվածների իրական թվերը և մեզ մոտ այդ լուրը տարածվում է, ապա ես չեմ հասկանում՝ ինչու մենք պետք է տարածողին ենթարկենք պատասխանտվության:
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել է ՀՀ հաշվեքննիչ պալատից ստացված՝ առանձին վայրի բույսերի, մասնավորապես մատատուկի արտահանման լիցենզիաների վերաբերյալ փաստաթղթերը:
Լինում են դեպքեր, երբ դժվարամատչելի հետազոտության անհրաժեշտություն է լինում, որը հնարավոր չէ իրականացնել Արցախում, ուստի որոշում է կայացվել, որ տվյալ զինծառայողները տեղափոխվեն ՀՀ կենտրոնական հոսպիտալ` անհրաժեշտ հետազոտությունների և բուժօգնության համար:
Երբ Ազգային ժողովում քննարկում էինք Արտակարգ դրություն հաստատելու մասին կառավարության բերած նախագիծը, վարչապետն այդ ամբիոնից հայտարարեց, որ արտակարգ դրությամբ պայմանավորված սահմանափակումները չեն վերաբերելու քննադատություններին, դրանք կապված են լինելու միայն կորոնավիրուսով պայմանավորված կեղծ տեղեկությունների տարածման հետ:
«Այս լրացումների իմաստը բոլորովին այն չէ, որ մեր քաղաքացիներին ենթարկենք վարչական կամ քրեական պատասխանատվության, այլ համաճարակը առհասարակ կանխելն է»,-այսօր խորհրդարանում հայտարարեց արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը։