
Սուրեն Զոլյանը սխալ է համարում արտասահմանյան հրապարակումները հայկական կայքերից հեռացնելու պահանջը

Եթե ինչ-որ մեկը գրում է՝օրինակ մի գյուղում կորոնավիրուսով վարակվել է 700 հոգի, և դա կեղծ տեղեկատվություն է, բնականաբար, այդ կեղծ տեղեկատվություն գրողը պետք է ենթարկվի պատասխանատվության, բայց, եթե միջազգային մամուլը գրում է, որ, օրինակ, Թուրքիան և Ադրբեջանը թաքցնում են կորոնավիրուսով վարակվածների իրական թվերը և մեզ մոտ այդ լուրը տարածվում է, ապա ես չեմ հասկանում՝ ինչու մենք պետք է տարածողին ենթարկենք պատասխանտվության: Այսօր Ազգային ժողովում ՀՀ քրեական և վարչական իրավախախտումների մասին օրենսգրքերում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի հրատապ քննարկման ժամանակ Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանից հետարքրքվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը: ՛
«ՀՀ քաղաքացիները պետք է գիտակցեն, որ ՀՀ կառավարությունը չի ստում իր քաղաքացիներին, միշտ ազնիվ է և դրանով տարբերվում է աշխարհի մյուս երկրներից: Եթե եղել են դեպքեր, երբ որոշ լրատվամիջոցների ստիպել են հեռացնել Հայաստանի հետ կապ չունեցող երկրների վերաբերյալ հրապարակումները, ապա, ինձ թվում է, որ դա սխալ մոտեցում է»,-ասաց պատգամավորը: