Բաժիններ՝

«Այսօրվա դրությամբ ՀՀ ԶՈՒ-ում կորոնավիրուսի որևէ դեպք չի գրանցվել». Սահակ Օհանյան

Լինում են դեպքեր, երբ դժվարամատչելի հետազոտության անհրաժեշտություն է լինում, որը հնարավոր չէ իրականացնել Արցախում, ուստի որոշում է կայացվել, որ տվյալ զինծառայողները տեղափոխվեն ՀՀ կենտրոնական հոսպիտալ` անհրաժեշտ հետազոտությունների և բուժօգնության համար:

Կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանը` անդրադառնալով խոսակցություններին, թե այս օրերին առողջական խնդիրներով պայմանավորված`զինվորներ են Արցախից ՀՀ տեղափոխել:

Հարցին, թե կորոնավիրուսով վարակման կասկածանքով ստուգման դեպք եղե՞լ է, Սահակ Օհանյանը պատասխանեց, որ ԶՈՒ-ն այն կառույցն է, որն ունի 2 կարգի ծառայություն` ժամկետային և պայմանագրային:

Ըստ նրա` առաջինի դեպքում հնարավոր է շատ խիստ պայմաններում պահել` դադարեցնելով արձակուրդները և դրսի հետ շփումը, իսկ  երկրորդ կատեգորիան` սպաներ, ենթասպաներ, պայմանագրային զինծառայողներ, որոնք առավոտյան գալիս են ծառայության և երեկոյան ծառայությունն  ավարտելուց  հետո գնում են տուն, նրանց  հորդորվել է շփումները բնակչության հետ մաքսիմալ դադարեցնել,  չմասնակցել մարդաշատ միջոցառումների:

«Կարող էր լինել նման դեպքեր, բայց այսօրվա դրությամբ մենք որևիցե դեպք չունենք: Հավատացնում եմ բոլորին, որ շատ խիստ ենք ամեն ինչին վերաբերում և  վերահսկում, և յուրաքանչյուր ահազանգի դեպքում պատրաստ ենք շատ արագ կատարել մեր առջև դրված խնդիրները: Ներկա պահին որևէ խնդիր չունենք: Այսօրվա դրությամբ ՀՀ ԶՈՒ-ում կորոնավիրուսի որևէ դեպք չի գրանցվել »,- շեշտեց գնդապետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս