«Լիվերպուլը» կվճարի «Էնֆիլդի» աշխատակիցների աշխատավարձերը՝ չնայած մրցաշրջանի դադարեցմանը
«Էնֆիլդի» աշխատակիցները մինչև ապրիլի 30-ը կորոնավիրուսի պատճառով Անգլիայում մրցաշրջանի դադարեցման արդյունքում ֆինանսական կորուստներ չեն կրի:
«Լիվերպուլը» կշարունակի աշխատավարձ վճարել մարզադաշտում աշխատողներին, որոնք ներգրավված են մերսիսայդյան ակումբի խաղերի կազմակերպմանը:
Անգլիայի Պրեմիեր լիգայում տեղի ունեցած դադարի պատճառով «կարմիրների» առնվազն երեք տնային խաղ է հետաձգվել՝ «Քրիսթալ Փելեսի», «Ասթոն Վիլլայի» և «Բարլնիի» հետ:
Այնուամենայնիվ, «Էնֆիլդի» աշխատակիցները, չնայած մրցաշրջանի դադարեցմանը, այս վեց շաբաթվա ընթացքում «Լիվերպուլից» կստանան ընդհանուր առմամբ 750 հազար ֆունտ աշխատավարձ, հայտնում է LiverpoolEcho-ն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը