«Յուրաքանչյուր քաղաքացու վերաբերյալ հո պարե՞տը չի որոշում կայացնելու»․ Արարատ Միրզոյանը՝ փոխնախարարին

«Այս լրացումների իմաստը բոլորովին այն չէ, որ մեր քաղաքացիներին ենթարկենք վարչական կամ քրեական պատասխանատվության, այլ համաճարակը առհասարակ կանխելն է»,-այսօր խորհրդարանում հայտարարեց արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը։

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հետաքրքրվեց՝ ինքնամեկուսացման պահանջը պետք է լինի գրավո՞ր, թե՞, և եթե պետք է լինի գրավոր, ապա ով է այդ իրավասու անձը։ «Հասկացանք, որ պարետն է, բայց յուրաքանչյուր քաղաքացու վերաբերյալ հո պարե՞տը չի որոշում կայացնելու»,- նկատեց ԱԺ նախագահը։

«Պարետի ցուցմամբ կամ որոշմամբ կսահմանվի կոնկրետ ռեժիմ և կսահմանվեն մանրամասները։ Այս պահին այդ մանրամասները սահմանված չեն, որովհետև արտակարգ իրավիճակի հիմքով արտակարգ դրության ռեժիմի մեր օրենսդրությունը թերի է և անհրաժեշտություն կա կատարելագործման։ Մենք նախագծեր ունենք, որ հրատապությամբ պայմանավորված այս պահին չկարողացանք բերել, բայց հետագայում կբերենք, լրիվ մանրամասներով թե՛ մեկուսացման, թե՛ ինքնամեկուսացման, թե՛ կարանտինի, թե՛ այլ հակահամաճարակային սահմանափակող միջոցառումներ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031