«Հաշվի առնելով մտահոգությունները՝ կառավարությունը ԶԼՄ սահմանափակումների մասով որոշակի փոփոխություններ է արել»․ փոխնախարար

«Չի կարող կառավարության որոշմամբ սահմանվել, թե որ դեպքերում պետք է կիրառվեն մեկուսացումը կամ ինքնամեկուսացումը, որովհետև ըստ համաճարակի դեմ պայքարի անհրաժեշտության է դա որոշվելու»,-այսօր խորհրդարանում հայտարարեց արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը։

Ինչ վերաբերում է ԶԼՄ սահմանափակումներին, նա ասաց, որ հաշվի առնելով մտահոգությունները՝ կառավարությունը որոշակի փոփոխություններ է արել․ «Դրանց համաձայն՝ պաշտոնական տեղեկատվությունը միջազգային կազմակերպությունների կողմից ևս համարվելու է պաշտոնական, և դրանց հղում անելով՝ կարող են այդ տեղեկատվությունը դարձնել հասանելի»։

Փոխնախարարը նկատեց՝ այնպես չէ, որ արտակարգ դրությամբ ստեղծված իրավիճակում բոլոր տնտեսվարողները տուժում են կամ նրանց համար ստեղծվում է ֆորսմաժորային իրավիճակ․ «Հնարավոր է՝ այլ տնտեսվարող սուբյեկտները շատ նորմալ իրենց գործունեությունն են ծավալում, կամ ավելին՝ ավելի լավ գործունեություն են ծավալում»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031