Բաժիններ՝

Պարետատան այսօրվա նիստում քննարկել ենք արտակարգ դրության պայմաններում գործատու-աշխատակից փոխհարաբերությունների կարգավորումը․ Տիգրան Ավինյան

Այսօր տեղի է ունեցել Պարետատան հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել է արտադրական ընկերությունների բնականոն աշխատանքը կազմակերպելու նպատակով Իրանի և Հայաստանի միջև թույլատրելի ապրանքների և հումքատեսակների ցանկի ընդլայնման հարցը և այլ հարցեր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Տիգրան Ավինյանը։

«Պարետատան նիստին քննարկել ենք.

Արտադրական ընկերությունների բնականոն աշխատանքը կազմակերպելու նպատակով Իրանի և Հայաստանի միջև թույլատրելի ապրանքների և հումքատեսակների ցանկի ընդլայնման հարցը,

Տարեցներին ու նրանց ապրելակերպին վերաբերող հարցեր, նրանց համար որոշակի հնարավորությունների սահմանման ու որոշակի ռիսկերից պաշտպանելու միջոցառումներ,

Փոստատարների անվտանգության ապահովումը և սանիտարահիգիենիկ պաշտպանիչ միջոցներով հագեցվածությունը,

Տեղեկատվական տեխնոլոգիաների գործիքների կիրառումը կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում,

Արտակարգ դրության պայմաններում գործատու-աշխատակից փոխհարաբերությունների կարգավորումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031