Բաժիններ՝

ԵՊԲՀ-ն մեկ ամսով հետաձգում է ըստ ամիսների վճարվող ուման վարձերի վճարումը

Երևանի պետական բժշկական համալսարանը մեկ ամսով հետաձգում է ըստ ամիսների վճարվող ուման վարձերի վճարումը՝ վերջին վճարումը սահմանելով հունիսի 25-ը:

Այս որոշումը կայացրել է համալսարանի գիտական խորհուրդը: Մինչև արտակարգ դրության ավարտը դադարեցված են համալսարանի կրթական գործունեությամբ պայմանավորված առկա աշխատանքները և դասընթացները համալսարանի տարածքում, համալսարանական հիվանդանոցներում, համալսարանի հետ համագործակցող բժշկական հաստատություններում և այլ կազմակերպություններում: Համալսարանի ուսանողների համար սահմանվում է արձակուրդային շրջան՝ մարտի 16-ից ապրիլի 14-ը (ամառային արձակուրդի մի հատվածը): 1-3-րդ կուրսերում դասընթացները կվերսկսվեն ապրիլի 15-ից, իսկ 4-6-րդ կուրսերում՝ ապրիլի 20-ից: Դասերի մեկամսյա հետաձգման դեպքում ուսումնական գործընթացը՝ ներառյալ ատեստավորումները, իրականացվելու են համաձայն համալսարանում գործող համապատասխան կարգերի:

Արտակարգ իրավիճակի հնարավոր երկարացման դեպքում համալսարանի բոլոր ամբիոնները կանցնեն առցանց ռեժիմով՝ ZOOM հարթակով դասերի անցկացմանը: Ելնելով վերոնշյալից՝ բոլոր ուսանողները պետք է պատրաստ լինեն առցանց դասընթացների՝ ներբեռնելով համապատասխան ծրագիրը՝ zoom.us կայքից: Առցանց դասավանդման ներդրման դեպքում կներկայացվի ամբողջ ուսումնական գործընթացի վերաբերյալ մշակված համապատասխան տեղեկատվությունը:

Դասերի մեկամսյա հետաձգմամբ պայմանավորված՝ 4-6 -րդ կուրսերի նոր դասացուցակը, մինչև դասերի մեկնարկը կտեղադրվի համալսարանական կայքում՝ ysmu.am, իսկ 1-3-րդ կուրսերը կշարունակեն նույն դասացուցակով (կոտորակային դասերի դեպքում՝ համարիչով):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս