Մայիսի 16-ին, ժամը 10։25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ «Ջրաշխարհ»-ի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ առկա է վառելիքի արտահոսք։
«Էս ամբողջ պատմությունը նրա մասին ա, որ մենք ծնողներին կոչ ենք անում և ուզում ենք համակարգ ստեղծենք, որպեսզի ծնողները իրազեկված լինեն և ուշադիր լինեն և հաղորդակցություն ունենան իրանց երեխաների հետ, որպեսզի եթե սեռական ոտնձգության դեպքեր լինեն՝ նախ երեխաները ճանաչեն էդ դեպքերը, երկրորդ՝ իրենց ծնողներին ասեն դրանց մասին, ծնողներն էլ իմանան, որ իրանք որոշակի հաղորդակցություն ունենան, որպեսզի փակ չմնա էդ թեման:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության մարզային մասնաճյուղի վարիչի կողմից կաշառք ստանալու դեպքը:
«2019 թվականին քննված քրեական գործերով, պետությանը, համայնքներին պատճառված նյութական վնասների վերականգնման նպատակով 10,2 մլրդ դրամի չափով արգելանք է դրվել մեղադրյալների կամ ամբաստանյալների հաշիվների, շարժական կամ անշարժ գույքի վրա, ինչը 2018 թվականի համեմատ՝ ավելի է 45,7 տոկոսով»,- այս մասին հրավիրած առցանց մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետը՝ ներկայացնելով «Նոր Հայաստանի մասին 100 փաստ-4»-ը:
Արդեն 39 օր հայրենիք վերադառնալ չենք կարողանում, արգելափակման մեջ ենք Վերին Լարս անցակետի վրացական հատվածից ռուս-վրացական սահմանի չեզոք գոտի տարան, հիմա ՌԴ անցակետից 2 կմ հեռավորության վրա ենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ԱԳՆ-ին մեր վիճակը չի հետաքրքրում:
Չնայած վարակման դեպքերի աճին՝ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն օրերս խորհրդարանում հայտարարեց՝ մայիսի 18-ից կաշխատի հանրային տրանսպորտը, կվերաբացվեն առևտրի իրականացման վայրերը, հանրային սննդի օբյեկտները կկարողանան ծառայություններ մատուցել նաև փակ տարածքներում, կգործեն մարզասրահները, բացօթյա պատմամշակութային վայրերը, հանրային բաց և փակ վայրերում մայիսի 25-ից պարտադիր կլինի դիմակների կրումը․ կանոնը խախտողները կտուգանվեն ոստիկանության կողմից:
Ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, այսօր պարետատունն աշխատում է շատ բարդ պայմաններում, և չնայած գրանցվում է կորոնավիրուսով վարակվածների թվի աճ, սակայն ճգնաժամը Կառավարության և պարետատան համար շարունակում է մնալ կառավարելի:
Մայիսի 16-ի ցերեկը, 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Փաստ 85. Կովկասյան ընձառյուծը 50 տարվա դադարից հետո վերադարձել է Տավուշի մարզ: 2019 թվականին Հայաստանում որսագողության և անտառահատման դեպքերն ակնհայտորեն նվազել են, որի արդյունքում մարդկանց և տեխնիկայի մուտքն անտառներ ավելի քիչ է դարձել: Արդյունքում՝ կենդանիների համար կերային բազայի առկայությունը մեծացել է»:
«Փաստ N 99. Հայաստանի վարչապետի կինը ոստիկանության կողմից տուգանքի է ենթարկվել. տուգանքը վճարել ենք»
Արտակարգ դրությամբ պայմանավորված՝ վարկային արձակուրդ է տրամադրվել 500 հազար անձանց
Ըստ վարչապետի, 55-րդ փաստի համաձայն՝ ընդլայնվել է ՀԽՍՀ բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրած դրամական ավանդների դիմաց փոխհատուցման իրավունք ունեցող շահառուների շրջանակը: Ըստ փոփոխությունների, փոխհատուցում կարող են ստանալ երկրի պաշտպանության կամ մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից գնդակօծման դեպքեր ունեցող սահմանմերձ համայնքներում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձինք:
ԲՈՒՀ-երի ասպիրատների, կրթաթոշակը սեպտեմբերից գրեթե կրկնապատկվելու է: Ներկայացնելով 63-րդ փաստը հայտնեց Նիկոլ Փաշինյանը` նշելով, որ կրթաթոշակի չափը հայագիտական մասնագիտությունների համար կկազմի 65.000 դրամ, բնագիտական և այլ մասնագիտույթունների համար՝ 60.000 դրամ, տնտեսագիտական և իրավաբանական մասնագիտությունների համար՝ 55.000դրամ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած թվով չորրորդ «100 փաստ»-ում կորոնավիրուսով պայմանավորված սոցիալական աջակցության ծրագրերից բացի վարչապետը ներառել էր նաև փաստեր պետական բյուջե վճարվող հարկերի ու բանկերի մասին:
Հայաստանում բանկերն ու վարկային կազմակերպություններն արտակարգ դրությամբ պայմանավորված վարկառուների զգալի մասի համար տրամադրել են վարկային արձակուրդ: Մայիսի 15-ի դրությամբ վարկային արձակուրդ է տրամադրվել է 485.000 ֆիզիկական անձանց և ավելի քան 15.000 իրավաբանական անձանց: Վերակառուցվել է ֆիզիկական անձանց 768.150 վարկ և իրավաբանական անձանց 16.875 վարկ: Այս մասին հրավիրած առցանց ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով «Նոր Հայաստանի մասին 100 փաստ-4»-ը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր նախատեսված առցանց ասուլիսի սկզբում ներկայացրեց թվով չորրորդ «100 փաստ»-ը՝ կառավարության գործունեության մասին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրել է առցանց ասուլիս: Մինչ լրատվամիջոցների հարցերին անդրադառնալը, վարչապետը ինչպես նախորդ ասուլիսներին, այս անգամ ևս ներկայացրեց «Նոր Հայաստանի մասին 100 փաստ». արդեն չորրորդը:
Ժամկետային զինծառայող, շարքային Սասուն Սուրենի Մարգարյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ լեյտենանտ Հ.Հ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ ստորադաի նկատմամբ բռնի գործողություններ կատարելու համար:
Այս երկու հարցերը պահանջում են հրատապ լուծումներ, եթե իհարկե պետական մարմինները հետաքրքրված են իրականում դրական շարժ գրանցել կորոնավիրուսի դեմ պայքարում:
Մայիսի 15-ին, ժամը 21։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Մայիսի 15-ին, ժամը 17։02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան վարչական շրջանի Թումանյան թաղամասի թիվ 12/2 շենքի երեսպատման սալիկները թուլացել են և ընկել շենքի բակում կայանած ավտոմեքենայի վրա։
Մայիսի 15-ին, ժամը 15:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում․ քարերը հեռացնելու համար անհրաժեշտ է օգնություն:
Մայիսի 18-ից ամբողջ ծավալով վերսկսվում է ոստիկանության` քաղաքացիներին ծառայություններ մատուցող բոլոր ստորաբաժանումների աշխատանքը։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 16-ի ժամը 08:45-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Մայիսի 12-ին, կեսգիշերին մոտ, ոստիկանության Շենգավիթի բաժնում կրակոցների վերաբերյալ հաղորդում ստացվեց։
Մայիսի 12-ին ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները հետախուզական միջոցառումների շնորհիվ փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ Հրազդանի Կենտրոն թաղամասում բնակվող 54-ամյա մի կին մայիսի 11-ին մտել է Հրազդանի Վանատուր թաղամասի տներից մեկն ու հյուրասենյակից գողացել դրամապանակ։
Մայիսի 14-ին, ժամը 15.30-ին, ահազանգով մեկնած օպերատիվ խումբը Երևանի Տիտոգրադյան փողոցի շինություններից մեկից ոստիկանության Էրեբունու բաժին բերման է ենթարկել 45-ամյա Ալինա Խ.-ին, որը 2012 թ. հոկտեմբերից հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ Դոնի Ռոստով քաղաքի իրավապահների կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի (Խարդախությունը) 4-րդ մասի հատկանիշներով:
Կորոնավիրուսի տարածմանը զուգընթաց՝ ամբողջ աշխարհում սկսեցին տարածվել միֆեր դրա առաջացման և տարածման մասին՝ 5G աշտարակներից՝ մինչև այլմոլորակայիններ։ Ամենատարածված երկու վարկածները 5G աշտարակների՝ վիրուս տարածելն ու մարդկանց չիպավորումն են։
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մանկապարտեզների աշխատանքները կվերսկսեն մայիսի 20-ից»:
Մայիսի 11-ին Էրեբունի վարչական տարածքում կողոպուտ էր կատարվել: Օրը ցերեկով ինչ-որ մեկը Տիգրան Մեծի պողոտայի շենքերից մեկի մոտ թիկունքից մոտեցել էր մի կնոջ, պոկել պարանոցի ոսկյա շղթան և դիմել փախուստի: