Հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող կինը խոստովանել է կատարածը
Մայիսի 12-ին ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները հետախուզական միջոցառումների շնորհիվ փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ Հրազդանի Կենտրոն թաղամասում բնակվող 54-ամյա մի կին մայիսի 11-ին մտել է Հրազդանի Վանատուր թաղամասի տներից մեկն ու հյուրասենյակից գողացել դրամապանակ։
Ըստ տուժողի՝ դրամապանակում եղել էր 400 դոլար, 102 հազար դրամ, բանկային քարտեր և այլն։ Հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող կինը հրավիրվեց ոստիկանության Հրազդանի բաժին ու խոստովանեց կատարածը։ Հետագա միջոցառումներով հայտնաբերվեց հափշտակված գումարից 60 հազար դրամ։
Հայտնաբերվեց նաև գողացված դրամապանակը, որը կասկածվողը նետել էր աղբամանը։ Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։