Բաժիններ՝

«Շուտով անցնելու ենք համընդհանուր հայտարարագրման համակարգի». Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է հերթական փաստերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած թվով չորրորդ «100 փաստ»-ում կորոնավիրուսով պայմանավորված սոցիալական աջակցության ծրագրերից  բացի վարչապետը ներառել էր նաև փաստեր պետական բյուջե վճարվող հարկերի ու բանկերի մասին:

31-րդ փաստով վարչապետը հայտնեց, որ 2019 թվականին բարձր տեխնոլոգիական ոլորտի կազմակերպությունների շրջանառությունը 2018 թվականի համեմատությամբ աճել է 30%-ով: Նրա խոսքով՝ ստեղծվել են նոր ընկերություններ, որոնց  շուրջ 20%-ը հիմնադրել են հայրենադարձները:

32-րդ փաստի համաձայն 2019 թվականին հարկեր-ՀՆԱ  հարաբերակցությունը կազմել է 22.3%՝ նախորդ տարվա ցուցանիշը բարելավելով 1.38 տոկոսային կետով, ինչը այդ հավասար պայամններում համարժեք է 90.7 մլրդ դրամ լրացուցիչ հարկային եկամուտների գոյացմանը:

Վարչապետի փոխանցմամբ՝ 2019 թվականի արդյունքներով Հայաստանի 1.000 խոշոր հարկ վճարողների  վճարած հարկերի մեծությունը կազմել է 1 տրիլիոն 61 մլրդ դրամ, ինչը 2018 թվականի համեմատ ավելին  է 122 մլրդ դրամով կամ 13%-ով, իսկ 2017թվականի համեմատ՝ շուրջ 254 մլրդ դրամով կամ 31%-ով:

«Էս փաստը շատ կարևոր է և հեղափոխության կարևոր արդյունքներից մեկն է, որովհետև էստեղ ցույց ենք տալիս, որ խոշոր հարկատուները, այսինքն այն շերտը, այն խավը, որն ընդունված էր հեղափոխությունից առաջ անվանել օլիգարխ, արտոնյալ և այլն, նրանց հարկային վճարումները էականորեն մեծացել են և սա նույնպես կարելիէ  համարել, շատ է խոսվում գումարների վերադարձի պրոցեսի մասին, էս գումարները նույնպես վերադարձվել են պետական բյուջե: Իհարկե աճի մի մասը բնականոն  է, բայց մյուս մասն էլ իհարկե, ստվերի կրճատման արդյունք է»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

33-րդ փաստի համաձայն  2019թվականին ոչ ռեզիդենտներից ներգրավված ավանդները ավելացել են 48%-ով կամ 337 մլրդ դրամով և կազմել են շուրջ 1 տրիլիոն դրամ: Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ սա վերահաստատում է Հայաստանի տնտեսության, այդ թվում ֆինանսական համակարգի նկատմամբ օտարերկրյա տնտեսվարողների մոտ վստահության ամրապնդումը

Վարչապետը 34-րդ փաստով հայտնեց, որ 1.000 խոշոր հարկ վճարողները  2020 հունվար-մարտ ամսիներին վճարել են 246 մլրդ դրամ, նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ ավել է 11,3%-ով:

Ներկայացված 35-րդ փաստի համաձայն՝ այս տարվա առաջին եռամսակյում բյուջեի եկամուտները գերակատարվել են 8.9 մլրդ դրամով:

Հաջորդ՝ 36-րդ փաստով էլ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ  2020 թվականի հունվար-մարտ ամիսներին տպագրվել է 111,7 միլիոն հատ ՀԴՄ կտրոն:

«Ուզում եմ ընդգծել, որ մեր հակաճգնաժամային միջոցառումների ժամանակ առավել մեծ օգնություն ստացած այն քաղաքացիները, այն տնտեսվարողները, ովքեր ճշգրիտ իրենց շրջանառությունը արձանագրել էին ՀԴՄ կտրոնով, որովհետև մենք էդ միջոցառման ժամանակ աջակցության չափը դրեցինք կախվածության մեջ ՀԴՄ կտրոնի շրջանառությունից: Եվ նաև ուզում եմ ընդգծել, որ գրանցված աշխատողները անգամներով ավելի շատ աջակցություն ստացան, քան չգրանցված աշխատողները: Չգրանցված աշխատողին հնարավոր չէ նույնականացնել և իր հասցեն ու հեռախոսահամարը գտնել, որպեսզի իրեն օգնություն տրվի: Եվ դրա համար մենք այլ ճանապարհների, երեխաների միջոցով էինք փորձում նրանց գտնել կամ նպաստառուների համակարգի միջոցով:

Եվ մենք էս ընթացքում կոչ ենք արել, որ քաղաքացիները և ընկերությունները գրանցեն իրենց աշխատողներին, մենք չգիտեինք, որ էսպիսի իրավիճակ է լինելու: Բայց եթե նույնիսկ էդտես կա անարդարություն, դրանում մեղավոր են այն գործատուները, ովքեր չեն գրանցել իրենց աշխատողներին: Մենք շուտով նաև անցնելու ենք համընդհանուր հայտարարագրման համակարգի և արդեն համընդհանուր հայտարարգրման համարգի պայմաններւոմ չգրանցված աշխատանք և եկամուտ ունենալը և դա հարկային դաշտից դուրս բելերը արդեն իր հերթին բերելու է  շատ լուրջ պատասխանատվություն»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

37-րդ փաստը վերաբերւոմ էր  ժամկետանց վարկերի թվի նվազմանը, 38-րդը՝ բանկերում դոլարիզացման մակարդակի նվազմանը: Այստեղ վարչապետը  իր օրինակը բերեց ու հայտնեց, որ վերջերս իմ ավտոմեքենան վաճառել է ու դրանից գոյացած գումարը դրամով պահում է բանկում:

39-րդ փաստով հիշեցրեց, որ 2019 թվականի Արդշինբանկը թողարկել է 300 միլիոն դոլարով ընդհանուր ծավալով եվրոպարտատոմսեր, իսկ 40-րդ փաստըվերաբերում էր հարկ վճարողների թվին, ըստ այդմ ՝ 2020թվականի հունվարի  1-ի դրությամբ գործող հարկ վճարողների թիվը կազմել է շուրջ 138 հազար սուբյեկտ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս