«38.7 միլիարդ դրամով աճել է Առողջապահության ոլորտի շրջանառությունը 2017թ. համեմատ». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրած առցանց մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց «Նոր Հայաստանի մասին 100 փաստ-4»-ը:

Ըստ վարչապետի, 55-րդ փաստի համաձայն՝ ընդլայնվել է ՀԽՍՀ բանկում մինչև 1993  թվականի հունիսի 10-ը ներդրած դրամական ավանդների դիմաց փոխհատուցման իրավունք ունեցող շահառուների շրջանակը: Ըստ փոփոխությունների, փոխհատուցում կարող են ստանալ երկրի պաշտպանության կամ մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից գնդակօծման դեպքեր ունեցող սահմանմերձ համայնքներում 2014  թվականի   օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձինք:

Փոխհատուցման համար այս տարի նախատեսվել է 1,2 մլրդ դրամ:

«Նախկինում գործող համակարգում դրվում էր որոշակի տարիքային շեմ, սակայն այստեղ մենք ընդլայնեցինք շրջանակը, մասնավորապես՝ հայրենիքի պաշտպանությանը մասնակցած և սահմանամերձ գյուղերում ապրող և հողերի մշակման հնարավորությունից զրկված քաղաքացիների համար»,- շեշտեց վարչապետը:

Ըստ վարչապետի, 56-րդ փաստը վերաբերում է Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, 287 վետերանների տրամադրվել է 300.000 դրամ միանվագ պարգևավճար:

Վարչապետի խոսքով՝ փաստերից մեկն էլ վերաբերում է Հայաստան հարկադիր վերադարձող քաղաքացիներին, որոնց ցուցաբերվում է աջակցություն:

«Փաստ 59-ով պետք է արձանագրեմ, որ առողջապահության ոլորտի ընդհանուր շրջանառությունը 2017 թվականի համեմատ, 2019  թվականին աճել է 38,7 մլրդ դրամով»,- նշեց վարչապետը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս