Բարեկեցության բարձրացման համար կենսաթոշակառուները կարող են անվճար այցելել թանգարաններ, թատերական ներկայացումներ. Նիկոլ Փաշինյան

Այսօր ներկայացրած հերթական «100 փաստ»-ից 67-րդով վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ 2020 թվականի մարտի 1-ից բոլոր կենսաթոշակառուները կարող են թատերական և համերգային ներկայացումների, ինչպես նաև թանգարաններ այցեցել անվճար:

«Ես սա շատ կարևոր եմ համարում սիրելի հայրենակիցներ: Օրինակ, տեսեք, երբ  խոսք է գնում թոշակների բարձրացման, մարդկանց բարեկեցության մասին, ընդհանրապես բարեկեցությունը միայն նյութական չի լինում: Ավելի ճիշտ եթե ինձ հարցնեն, էն բարեկեցությունը, որը միայն նյութական է, էդ բարեկեցությունը միայն բարեկեցություն չի: Եվ էստեղ շատ կարևոր եմ հարամում էս ծրագիրը, որ մենք մեր սիրելի կենսաթոշակառուներին հնարավորություն ենք տալիս նաև մշակութային կյանքով ապրել, ինչը իրենց բարեկեցության ոչ այնքան բարձր մակարդակը, ցավոք սրտի, նու, ոմանց դեպքում կարող է բարձր լինել, որովհետև ընտանիքի ընդհանուր բարեկեցությունից կախված, նաև էսպիսի կոմպոնենտ ավելանա».-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս