Հայաստանում արտադրվող դիմակներն ու ալկոգելը հնարավոր է արտահանել. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր նախատեսված առցանց ասուլիսի սկզբում ներկայացրեց թվով չորրորդ «100 փաստ»-ը՝ կառավարության գործունեության մասին:
Ներկայացված փաստերը վերաբերում էին կորոնավիրուսի իրավիճակում կառավարության իրականացրած գործունեությանը:
11-20-րդ փաստերը ներկայացնում ենք ստորև:
11. Հակաճգնաժամային 11, 12 և 16-րդ միջոցառումներով կոմունալ ծառայությունների վարձավարների 30-50%-ով աջակցություն են ստացել այն բանկիչ բաժանորդները, որոնց բնական գազի սպառման փետրվար ամսվա ծախսը կազմել է մինչև 40.000 դրամ, էլեկտրաէներգիայի սպառման փետրվար ամսվա ծախսը կազմել է մինչև 25.000 դրամ, խմելու ջրի մատակարարման համար մարտ ամսվա ծախսը կազմել է մինչև 3.000 դրամ: Ծրագրից օգտվել է 486.434 ընտանիք, բաշխվել է 4,7 մլրդ դրամ:
12. Հակաճգնաժամային 13-րդ միջոցառմամբ նպաստառու ընտանիքները ստացել են ամսական նպաստի 50%-ի չափով լրացուցիչ աջակցություն: Ծրագրից օգտվել է 84.810 ընտանիք, բաշխվել է 1,2 մլրդ դրամ:
«Ուզում եմ հիշեցնել, որ այս ծրագրով նպաստառու ընտանիքների մի մասւն գումարը կանխիկ վճարվել էր, մյուս մասը վճարվել էր նրանց կոմունալ ծախսերի դիմաց»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը:
13. Հակաճգնաժամային 14-րդ միջոցառմամբ բարձրագույն և հետբուհական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորող 3.500 ուսանողներ, որոնց միջին որակական գնաահատականը բարձր է 90-ից, ստացել են 2020թվականի երկրորդ կիսամյակի ուսաման վարձի փոխհատուցում՝ ավարտական կուրսի ուսանողները 100%-ի չափով, մյուս կուրսերի ուսանողները՝ 75%-ի չափով: Պակաս ՄՈԳ ունեցող ուսանողները հնարավորություն են ունեցել օգտվել 0-4% տոկոսադրույքով վարկերից, որոնց մայր գումարի մարումը կսկսվի բուհն ավարտելուց հետո: Ծրագրի բյուջեն կազմել է 1 մլրդ դրամ:
«Մենք օգնում ենք առանց բացառության բոլոր ուսանողներին, պարզապես բարձր առաջադիմություն ունեցողներին օգնում ենք ավելի շատ, որովհետև նրանք աշխատել են ավելի շատ, իսկ ցածր առաջադիմություն ունեցող ուսանողներին օգնում ենք ավելի քիչ, որովհետև նրանք աշխատել են ավելի քիչ: Եվ ուզում եմ ասել, որ մենք բանկային համակրգի հետ ունենք պայմանավորվածություն, որ ուսանողական վարկերի տրմաադրման ըթնացակարգերը կպարզեցվեն, կհեշտացվեն: Եվ եթե չլինեն անհաղթահարելի խոչընդոտներ, որևէ ուսանողի չեն մերժի ուսանողական վարկի տրամադրումը»,-նշեց վարչապետը:
14. Հակաճգնաժամային 15-րդ միջոցառմամբ կիրականացվի Հայաստանի բարձրադիր գոտիների գետերի պապաշտպանական շերտերի ծառատունկ, որի շրջանակներում կստեղծվի շուրջ 1.000 աշխատատեղ, որտեղ կարելիէ վաստակել օրական մինչև 10.000 դրամ: Ծառատունկը կմեկնարկի մաիսի 18-ից:
15. Հակաճգնաժամային 17-րդ միջոցառմամբ 10-30 մլն դրամի դրամաշնորհներ կամ համաֆինանսավորում կստանան բարձր տեխնոլոգիաների տնտեսվարողները:
16. Հակաճգնաժամային 18-րդ միջոցառմամբ 2-100աշխատող ունեցող այն ընկերությունները, որոնք փետրվար-մարտ-ապրիլ ամիսներին իրենց աշխատատեղերին չեն կրճատել, իսկ աշխատավարձի ֆոնդը կրճատել են ոչ ավելի, քան 5%-ով, կստանան դրամաշնորհ յուրաքանչյուր 5-րդ աշատողի աշխատավարձի չափով:
17. Կառավարություն-համայնք-քաղհասարակություն-մասնավոր սեկտոր համագործակցության արդյունքում միայնակ տարեցներին, բազմազավակ անապահով ընտանիքներին և այլ խոցելի խմբերին, ինչպես նաև ցոցումով ինքնամեկուսացվածներին տրամադրվել է ավելի քան 50.000 սննդային և հիգենիկ պարագաների փաթեթ՝ միջինում 13.000 դրամ արժողությամբ: Բնականաբար անվճար է տրամադրվել:
18. Պետական պատվեր իրականացնող բժշկական կազմակերպությունների՝ կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված ֆինանսական դժվարությունները մեղմելու նպատակով մինչև 2020 թվականի հուլիսը 119 բժշկական կազմակերպությունների ֆինանսավորումը կիրականացվի կանխավճարային սկզբունքով:
19. Նոր կորոնավիրուսային հիվանդությանը դիմակայելու նպատակով ձեռք են բերվել շուրջ 100.000 թեստ և շարունակվում են ձեռք բերվել բժշկական սարքեր, անհատական պաշտպանիչ պարագաներ: Մասնավորապես Հայաստանին կմատակարարվի լրացուցիչ թոքերի արհեստական օդափոխության 70 սարք, մենք այս պահի դրությամբ շուրջ 100-ն ունենք: Նախատեսվում է ձեռք բերել շտապօգնության բարձր անցողականության հավելյան ավտոմեքենաներ՝ գյուղական համայնքների համար և ոչ միայն գյուղական համայքնների համար, որովհետև կարող է դեպք լինել անտառում կամ տուրիստական գոտիներում: Վարակի ախտորոշման և բուժման նպատակով արդեն իսկ մեկնարկել են շարժական և էլեկտրոնային ռենտգեն անհրաժեշտ բշկական սարքավորումների գնման գործընթացը: Հայաստանում ստեղծվել է պաշտպանիչ դիմակների արտադրություններ, որոնք ի վիճակի են բավարարել ներքին պահանջարկը և իրականացնել արտահանում: Նույնը վերաբերում է նաև ալկոգելերի արտադրությանը:
20. Հաշվի առնելով կորոնավիրուսի կանխարգելման անհրաժեշտությունը և ելնելով ստեղծված իրավիճակից՝ հանրակրթական դպրոցներում ուսումնական գործընթացը օնլայն կազմակերելու նպատակով գործարկվել է հեռավար կրթության հարթակ, ինչի շնորհիվ հանրակրթության ապահովման գործընթացը չի խաթարվել: Եվ ըստ էության մենք այս տարի, չնայած դպրոցները ֆիզիկապես փակ են, բայց ուսումնական տարին ավարտին կհասցնենք և կավարտեն երեխաները դասարնները, դպրոցը: Եվ մենք հիմա միջոցներ ենք ձեռնարկում, որպեսզի հեռավար կրթության համակարգի ամբողջական ենթակառուցվածք ունենանք մինչև աշուն, որովհետև մեծ հավանականություն կա, որ աշնանը նույնպես կորոնավիրուս ենք ունենալու, որպեսզի ուսամնական գործընթացը չխաթարվի: