Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած տեղեկատվության համաձայն, ս.թ. մայիսի 18-22-ը Ադրբեջանում անցկացվելու է օպերատիվ-մարտավարական լայնածավալ զորավարժություն: Հատկանշական է, որ զորավարժությունն ունի բացառապես հարձակողական բնույթ, որի ընթացքում խաղարկվելու են հրթիռահրետանային, ավիացիոն, գերճշգրիտ սպառազինության զանգվածային հարվածներ հակառակորդի օպերատիվ խորությամբ:
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը մայիսի 13-ին տեսակոնֆերանսի միջոցով ԻԻՀ մաքսային ծառայության ղեկավար Մեհդի Միրաշրաֆի հետ քննարկել է երկկողմ համագործակցությանը, այդ թվում՝ Մեղրի-Նորդուզ սահմանային անցակետին վերաբերող մի շարք հարցեր:
Մայիսի 14-ի կեսօրից հետո Սյունիքում և Արցախում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ:
Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներից մեկը մոտեցավ Կառավարության շենքից դուրս եկող Արդարադատության նախարար Ռուստամ Բադասայանին և փորձեց նրան ներկայացնել իր խնդիրները, սակայն նախարարը հեռացավ՝ չլսելով նրան։
«Քրեակատարողական հիմնարկներում որևէ դատապարտյալ և կալանավորված անձ այս պահի դրությամբ չի վարակվել կորոնավիրուսով»,- այս մասին այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ տեղեկացրեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
Մամուլում տեղեկություն տարածվեց, որ վրացի սահմանապահները գիշերվա ժամը 2-ին գործողություններ են սկսել իրականացնել՝ ստիպելով Վերին Լարսի անցակետում գտնվող ՀՀ քաղաքացիներին հեռանալ տարածքից։
«Երբ բոլորս միասին միավորենք մեր ուժերը, կկարողանանք կառավարելի դարձնել այս համաճարակը և բոլոր այն սարքավորումները, որոնք ձեռք են բերվել, հնարավոր կլինի կիրառել անհրաժեշտության դեպքում և չենք ունենա դեպքեր, երբ մարդը արհետսական շնչառության սարքի կարիք կունենա, բայց, ցավոք, այն իր համար առկա չի լինի։ Եվ այս դեպքում կունենանք շատ մահեր»։
«Դուք ինչե՞ր եք գրում ինձ, կարա՞ք դրա պատասխանը տաք. Կանայք արդեն տղամարդկանց տվել-անցել են»
«ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ինքնամեկուսացվել է»,- այսօր ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը՝ հայտնելով, որ Առողջապահության նախարարությունում գրանցվել է դեպք, և որոշ աշխատակիցներ, այդ թվում և ԱՆ նախարարը ինքնամեկուսացել են։
«Երեկ է թեստը հանձնել և բացասական է եղել, բայց համապատասխան ցուցում ունի միառժամանակ ինքնամեկուսացվելու, որովհետև վարակակիրների հետ շփում է ունեցել»,- Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի առողջական վիճակի մասին մեր հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց նախարարի խոսնակ Արմինե Մուրադյանը:
Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում պարզաբանում է ներկայացրել ճանապարհային ոստիկանության ծածուկ ծառայության հետ կապված։
Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում Եկմալյան փողոցի 4-16 շենքի բնակիչները՝ իշխանությունից պահանջելով լուծել իրենց բնակարանային խնդիրները։
Կառավարության շենքի դիմաց այսօր բողոքի ակցիա իրականացնող քաղաքացին մոտեցավ Կառավարության շենքից դուրս եկող ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին ու բողոքեց, որ իր իրավունքները խախտվում են։
«Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակից ելնելով՝ ՀՀ-ում արտակարգ դրությունը երկարաձգվել է մինչև հունիսի 13-ը, որովհետև այն գործիքակազմը, որն անհրաժեշտ է վարակի դեմ արդյունավետ պայքար մղելու համար՝ այս պահի դրությամբ հնարավոր է արտակարգ դրության իրավական ռեժիմի պայմաններում»,- մամլո ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ հողի սահքով պայմանավորված վթարվել է «Արզնի 1 – Երևան» մայրուղային ջրատարը, որի պատճառով ս.թ. մայիսի 14-ին ժամը 12:00-ից մինչև մայիսի 15-ը ժամը 12.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը՝
Ապրիլի 7-ին ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ից ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչություն գրություն էր ստացվել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունում Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից, որպես անհայտ կորած, միջազգային հետախուզում է իրականացվում ԻԻՀ 13 և 5 տարեկան երկու քաղաքացիների նկատմամբ:
«Հակաճգնաժամային միջոցառումներով բաշխվել է 76 միլիարդ դրամ. շահառու է դարձել 1 միլիոն ֆիզիկական անձ». Փաշինյան
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում անհայտ անձինք «հարձակվել են» կորոնավիրուսով վարակված քաղաքացու տան վրա, շրջել դարպասի մի հատվածը, իսկ պատերին գրել՝ «վարակակիրներ», «կորոնավիրուս», «վիրուսոտներ» և այլ բառեր։ Panorama.am-ի հետ զրույցում վարակակիր քաղաքացիների հարևաններն ասել են, որ առավոտյան նկատել են գրվածը, զանգել ոստիկանություն, իսկ իրենք շտապել են ջնջել պատերին գրվածները։
Այսօր Կառավարությունը հերթական նիստն է գումարել: Սակայն Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկա չէ նիստին, և նրան փոխարինում է փոխնախարար Լենա Նանուշյանը:
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց ավելի քան 185 կմ ավտոճանապարհների հիմնանորոգման համար պետական բյուջեից 17,4 միլիարդ դրամ գումար տրամադրելու մասին նախագիծը, որը պայմանավորված է ավտոճանապարհների շինարարական աշխատանքներով, շինարարական օբյեկտների շինարարության, տեխնիկական, հեղինակային հսկողության և տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման անհրաժեշտությամբ։
«Մեր ռազմավարությունն ընդհանուր առմամբ հետևյալն է, որ մենք պետք է գնանք ոչ թե սահմանափակումներ կիրառելու ճանապարհով, այլ պետք է գնանք էն ճանապարհով արտակարգ դրության պայմաններում, մարդկանց փորձենք համոզել, որտեղ անհրաժեշտ ա՝ պարտադրել, որ նրանք պահեն անվտանգության որոշակի կանոններ»,- կառավարության նիստի մեկնարկին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կառավարությունը միաձայն հաստատեց երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023թթ. ծրագրերը: Ըստ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի՝ նախագծի նպատակն ու խնդիրն է՝ աջակցել երեխա ունեցող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանը:
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մայիսի 14-ին, ժամը 11:43-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի գերեզմանատան վերջնամասում նկատվել է ական:
Երեւան համայնքում ուշագրավ նշանակումները չեն դադարում:
«ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանը վաճառքի է հանել իր Hyundai Sonata ավտոմեքենան։
Լիտվայի Շիաուլյայ քաղաքի օդանավակայանում մայիսի 13-ին տեղի է ունեցել Լիտվայի կողմից Հայաստանին որպես մարդասիրական օգնություն տրամադրվելիք բժշկական սարքավորումների փաթեթավորման և ճանապարհման արարողությունը, որին մասնակցել է Լիտվայում ՀՀ դեսպանության հյուպատոս Միսակ Բալայանը։
Երկու օր առաջ 168.am-ը գրել էր այն մասին, որ մեր տեղեկություններով` Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցներից մեկի մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Նշել էինք նաև, որ կորոնավիրուս է հաստատվել նաև վարչապետի աշխատակազմի կադրերի վարչության աշխատակիցներից մեկի մոտ, և աշխատակիցներ են թեստավորվել:
Բնակարանի գնման վկայագրերի հերթական խմբաքանակն է հանձնվել Ադրբեջանից բռնագաղթած և 30 տարի անօթևան մնացած ընտանիքներին։
Մայիսի 14-ին, ժամը 08:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Չիվա գյուղի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:
Մայիսի 13-ին, ժամը 22:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ կենդանաբական այգու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։