
45-ամյա կինը հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից

Մայիսի 14-ին, ժամը 15.30-ին, ահազանգով մեկնած օպերատիվ խումբը Երևանի Տիտոգրադյան փողոցի շինություններից մեկից ոստիկանության Էրեբունու բաժին բերման է ենթարկել 45-ամյա Ալինա Խ.-ին, որը 2012 թ. հոկտեմբերից հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ Դոնի Ռոստով քաղաքի իրավապահների կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի (Խարդախությունը) 4-րդ մասի հատկանիշներով:
Խափանման միջոցը՝ կալանք: