ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում՝ Վեդիում տեղի ուեցած սպանության փորձի դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Արարատ քաղաքի 27-ամյա բնակչին:
Երևանի ավագանու «Լույս» դաշինքի ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում՝ Գեղամավան գյուղի 22-ամյա երիտասարդի առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով կալանավորվել է Սևան քաղաքի 20-ամյա բնակիչը:
«Զվարթնոց» օդանավակայանը Շառլ Ազնավուրի անվամբ անվանակոչելու (Շառլ Ազնավուր «Զվարթնոց» միջազգային օդանավակայան) առաջարկությամբ ՀՀ կառավարությանն է դիմել Ազնավուր հիմնադրամը և հայազգի մեծանուն գործչի որդին՝ Նիկոլա Ազնավուրը։
Նշվում է, որ երեխայի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել 45 օր առաջ։ Նրան միացրել էին արհեստական շնչառության սարք։ Այդ ընթացքում նա մի քանի անգամ թեստավորում է անցել։ Վերջին թեստի պատասխանը բացասական է եղել, և նա դուրս է գրվել հիվանդանոցից։
Խիստ անհրաժեշտության դեպքում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը հոսպիտալ կդառնա. «Ազատություն»:
Վարչապետին հայհոյելու համար «Հեղափոխության պահապաններ»-ի կողմից ներողություն պահանջելու դեպքով քրեական գործը կարճվել է:
Երեխաների պաշտպանության միջազգային օրվան՝ հունիսի 1-ին ընդառաջ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը նախաձեռնել է «Թատրոնը երեխաների աչքերով» նկարչական մրցույթը:
Օր օրի նոր կորոնավիրուսով վարակվելու դեպքերը Հայաստանում շատանում են, բայց շատերին կարծես թե սա շատ չի մտահոգում։ Հավաքվում, գնում են ծնունդ, խմբով զբոսնում են։ Շատ դեպքերում անուշադրության են մատնվում անգամ երեխաները, այնինչ ամբողջ աշխարհում նոր կորոնավիրուսից նաև երեխաների մահվան դեպքեր են գրանցվել։ Օրինակ, մայիսի 16-ին Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի հիվանդանոցներից մեկում կորոնավիրուսի հետևանքով 3 տարեկան երեխա է մահացել։
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են 2020թ. փետրվարի 9-ին Վանաձոր քաղաքի Համբարձումյան փողոցում նույն քաղաքի երկու բնակչի սպանության դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը:
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը գրել է:
Նորքի տուն ինտերնատում նոր տիպի կորոնավիրուսով վարակված 17 տարեցից 3-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը։
«Ռաշն Վոյաժ» ՍՊԸ տնօրեն Վահագն Ղալումյանը, որը կեղծելով բանկային երաշխիքը, մասնակցել է բազմաբնակարան շենքերի մուտքերի վերանորոգման մրցույթին, ոչ թե Իջևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակար, Նիկոլ Փաշինյանի կնքահայր Հայկ Ղալումյանի հորեղբոր տղան է, այլ հեռավոր ազգականը:
ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը Վայոց ձորի մարզի Արենի խոշորոցված համայնքի վերաբերյալ որոշում է կայացրել, ըստ որի՝ մայիսի 16-ից մինչև 26-ը փակ են լինելու համայնքի բոլոր մուտքերն ու ելքերը:
Ինչո՞ւ է ամոթ հոգեբանին դիմելը. Աննա Հակոբյան
Պարետի 74-րդ որոշումը, որում նշված է, որ մայիսի 18-ից բաց տարածքներում պարտադիր է լինելու դիմակի առկայությունը, որոշակի թյուրըմբռնումների առիթ է դարձել: Քաղաքացիներին հետաքրքրում է՝ պարտադիր է այն կրե՞լ, թե՞ ուղղակի պետք է ունենալ պայուսակում կամ գրպանում:
Երևանի մանկապարտեզներում անորոշ ժամանակով դադարեցվել են երեխաների նոր ընդունելությունները։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը։
Օդաչու Դավիթ Սարգսյանը, ում ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ բավականին հիմնավոր մասնագիտական կրթություն է ստացել, օրեր առաջ իր էջում տեղադրել էր դեռևս նախորդ տարվա մարտի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հրապարակված տեսանյութը, երբ արտասահմանյան այցից Երևան վայրէջք կատարելիս օդաչուական խցիկից ուղիղ եթերով իր բազմահազար հետևորդներին իրազեկ էր դարձնում գործընթացից:
ՊՎԾ պետի լիազորությունները ժամանակավորապես դադարեցրած Դավիթ Սանասարյանն այսօրվա դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ գործով մեկ այլ մեղադրյալ՝ Սամվել Ադյանը, իրեն ներկայացրել է, թե երկար տարիներ դիալիզի շուկայում քվոտավորված սպասարկել են երկու ընկերություն, որոնցից մեկը պատկանել է Սամվել Ալեքսանյանին, մյուսը՝ Դոն Պիպո մականվամբ հայտնի Արթուր Ասատրյանի քրոջ որդուն: Հենց այս մասին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ ունեցած նամակագրությունն էլ այսօր հրապարակվել էր դատարանում:
Երբևէ շրջապատի համար ձեզ վտանգավոր զգացե՞լ եք։ Սարսափելի զգացողություն է, երբ գիտակցում ես, որ պոտենցիալ վտանգ ես ներկայացնում անգամ ձեռնոցով, բախիլներով ու դիմակով ուղղակի քայլելու պարագայում։
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում սպառնում է իրավապահ մարմիններին փոխանցել այն անձանց անունները, որոնք, լուրջ չընդունելով համավարակը, «կեղծ և չհիմնավորված» լուրեր են տարածում:
Երևանի քաղաքապետի տեղակալ Հրաչյա Սարգսյանը ասուլիսում հայտնեց՝ մայիսի 18-ից հատուկ ռեժիմով աշխատում է 150 միավոր վերգետնյա հանրային տրանսպորտային միջոց․ մասնավոր ուղևորափոխադրողները նույնպես դուրս են բերել իրենց շարժակազմերը:
Ամերիկայի Միացյալ Նահանգներից «Qatar Airways»-ի ամենաէժան չվերթը Վաշինգոտից Երևան թռիչքն է:
Ucom ընկերությունը վերջին ամիսներին մամուլի ուշադրության կենտրոնում է։ Ընկերության շուրջ զարգացումները կարծես թե հանգուցալուծման հասան այն պահին, երբ նախկին տնօրեն Հայկ Եսայանը հայտնեց հեռանալու, նոր ընկերություն հիմնելու մասին և նոր տնօրենը՝ Արա Խաչատրյանը, ստանձնեց գործընթացների կառավարումը։
Պարոն Խաժակյանի առաջին գրառումը խնդրի մասին եղել է մայիսի ??-ին (հղումը՝ մեկնաբանությունում):
Մայիսի 18-ի ցերեկը, 19-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-ին հյուսիսային շրջաններում, 23-ին շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև քամու ուժգնացում` 19-24 մ/վ։
«Կարանտինի 2-րդ ամսվա ավարտին մենք ունենք հաստատված դեպքերի դրական աճ: Սա խոսում է այն մասին, որ արդյունավետ չեն կազմակերպվել աշխատանքները»,- «Պրեսսինգ» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց Կենսաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող Հովակիմ Զաքարյանը:
«Ուրբաթ օրը քաղաքապետի մոտ տեղի ունեցավ մեծ քննարկում վարչական շրջանների ղեկավարների մասնակցությամբ: Առանձնապես ուշադրություն դարձվեց մանկապարտեզների վերաբացման հարցին, և մի շարք կարևոր որոշումներ կայացվեցին՝ հիմնվելով պարետատան որոշումների վրա»,- Կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված մամլո ասուլիսում տեղեկացրեց փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը՝ հիշեցնելով, որ մանկապարտեզները Երևանում կվերսկսեն աշխատանքները մայիսի 20-ից:
Նորքի տուն-ինտերնատում կորոնավիրուսով վարակվածների թիվը 45 է. 168.am-ի հետ զրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը: Շաբաթ օրը հայտնի էր դարձել, որ տուն-ինտերնատում վարակակիրներ կան, և նրանց մի մասը տեղափոխվում է հիվանդանոցային հաստատություններ:
Tert.am-ը ավելի վաղ հայտնել էր, որ երեկ Հարավ-արևմտյան թաղամասում տղամարդու դի է հայտնաբերվել, քաղաքացին ինքնասպանություն էր գործել՝ իրեն ցած նետելով 16-հարկանի բնակելի շենքից: