Բաժիններ՝

Ոստիկանները բացահայտել են Չարբախում զենքի գործադրմամբ կատարված խուլիգանությունը

Մայիսի 12-ին, կեսգիշերին մոտ, ոստիկանության Շենգավիթի բաժնում կրակոցների վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Շիրակի փողոցի բնակիչներից մեկն ահազանգել էր 1-02 և հայտնել, որ տարածքում ծեծկռտուք է, հնչում են կրակոցներ։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից, Շենգավիթի բաժնից ու Չարբախի բաժանմունքից դեպքի վայր մեկնեցին օպերատիվ խմբեր:

Համատեղ միջոցառումներով քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները գտան դեպքի վայրը։ Շիրակի փողոցի 1-ին նրբանցքի 5-րդ շենքի բակում հայտնաբերվեցին արնանման հետքեր, կոտրված ակնոց ու 9 մմ տրամաչափի կրակված պարկուճ։ Տեղում իրականացված օպերատիվ միջոցառումների շնորհիվ ոստիկաններն արագ պարզեցին միջադեպի մասնակիցների շրջանակը։ Շուտով հայտնի դարձավ ոչ միայն նրանց, այլև կրակողի ինքնությունը։

Շիրակի փողոցի 30-ամյա բնակիչը դեպքից երկու ժամ անց հայտնաբերվեց, բերման ենթարկվեց ոստիկանության Շենգավիթի բաժին, ապա ներկայացվեց նախաքննական մարմնին ու ձերբակալվեց։

Զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության և ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031