Բաժիններ՝

Մետրոյից բերման ենթարկվածի խուզարկությամբ մարիխուանա է հայտնաբերվել

Ապրիլի 1-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի քրեական հետախույզները մետրոյի «Սասունցի Դավիթ» կայարանի նախասրահից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, Գյումրի քաղաքի 22-ամյա մի բնակչի բերման ենթարկեցին բաժին:

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց յուրահատուկ հոտով բուսական զանգված և կաթուցիչ՝ նույնանման զանգվածով։

Ըստ բերման ենթարկվածի՝ հայտնաբերվածը թմրանյութ է, պահում է իր օգտագործման համար։
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Հանգամանքները պարզվում են:
Քննությունը շարունակվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս