«Խնդիրն այն է, որ AstraZeneca-ն հստակ որոշակի տարիքային խմբի վրա է կլինիկական փորձարկում անցել, հավանաբար, պատճառներից մեկն այն էր, որ փորձում էին շատ արագ պատվաստանյութ շուկա հանել: Այդ տարիքային խմբից ավելի ցածր տարիք ունեցող մարդկանց պատվաստելը կարող է առաջացնել խնդիրներ, որովհետև դու չգիտես, նախօրոք չես ուսումնասիրել, և հիմա այդ խնդիրները կարող են ի հայտ գալ, ինչը մենք տեսնում ենք թրոմբերի առաջացման պարագայում: Դա է պատճառը, որ ԵՄ մի քանի երկրներում AstraZeneca-ի օգտագործումը կասեցվել է, մինչև որ ավելի ցածր տարիքային խմբերի համար ուսումնասիրություններն ավարտվեն»:
Մեծամորի դիահերձարանի բակում, արդեն 6-րդ ամիսն է, կանգնած են «Սպայկայի» սառնարան-մեքենաները, ներսում Արցախյան վերջին պատերազմում զոհված տղանների մարմիններն են ու մասունքները։
Ռուսաստանում գրանցված գործազուրկների թիվը 1,9 միլիոնից նվազել է՝ հասնելով 1,755 միլիոնի:
Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում նախորդ տարվա ապրիլին գրանցված ծնունդներն ավելացել են 50-ով։
Նման երևույթների հնարավոր պատճառ կարող էր լինել ձվի դեֆիցիտը, քանի որ 2019-2020թթ եղել է ձվի գերարտադրություն, շուկան լճացել է, ինչի պատճառով շատ տնտեսություններում ստիպված են եղել գնալ հարկադիր մորթի, փոփոխել արտադրական ցիկլերը։ Պակասել է ածան թռչունների գլխաքանակը, հանգեցնելով արտադրության ծավալների կրճատմանը։ Չենք բացառում նաև այն, որ որոշ անբարեխիղճ տնտեսվարողներ փորձել են ստեղված իրավիճակից առավելագույնը քաղել ու թանկացրել են իրենց ապրանքների գները։
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 8 646-ով՝ մինչեւ 4 589 540:
Դերասանուհի Լուիզա Ղամբարյանը գրառում է կատարել ամուսնու՝ բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Գեորգի Պողոսյանի մասին, որի մահվան մասին հայտնի է դարձել երեկ։
Մարդասիրական օգնության կարգով 2021-ի հունվար-փետրվարին Հայաստան է ներմուծվել 312.5 տոննա ապրանք, որի արժեքը կազմել է 1 մլրդ 434.3 մլն դրամ կամ 2 մլն 750.6 հազար դոլար, որը նախորդ տարվա նույն ժամանակի նկատմամբ ավել է 18.9 տոկոսով:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ստորագրել է Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) կանոնադրությունը վավերացնելու մասին օրենքը. համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-պորտալում:
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, Ճանապարհային ոստիկանության հետ շարունակում են համատեղ վերահսկողությունը՝ հանրային տրանսպորտի նկատմամբ՝ Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման և անվտանգության կանոնների պահպանման նպատակով։
«Մենք Ադրբեջանի պետական քաղաքականությանն այդ առումով նոր չէ, որ պետք է ծանոթանանք: Նախիջևանի խաչքարերի ոչնչացումը դրա ցայտուն օրինակներից մեկն էր: Իհարկե, Մայր Աթոռը փորձում է միջազգային տարբեր կազմակերպությունների ներգրավելու միջոցով որոշակի անվտանգության երաշխիքներ ստանալ պատմամշակութային հուշարձանների պահպանության համար, բայց թե որքա՞ն արդյունավետ է, դա դժվար է գնահատել: Ամեն դեպքում պետք է փորձենք, բայց մեծապես վտանգված են մեր սրբավայրերը, մեր պատմամշակութային հուշարձանները՝ հաշվի առնելով Ադրբեջանի պետական քաղաքականության հիմքում դրված ընդհանուր մոտեցումները»,- ասաց Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:
Արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումներն ու ՊՈԱԿ-ներն ամփոփել են մարտ ամսվա ընթացքում իրականացված աշխատանքները:
Ապրիլի 5-ի ցերեկը, 7-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 6-ին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է ամպրոպ:
Մյասնիկյան պողոտայում քարաթափումը կանխելու համար վտանգավոր հատվածները ցանցապատվում են:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Սիսավան» օրվա կարգավորիչ ջրամբարի /ՕԿՋ/ վերանորոգմամբ պայմանավորված, ս.թ. ապրիլի 5-ից մինչև ապրիլի 25-ը Արարատի մարզի Արալեզ, Ոսկետափ, Վանաշեն, Սիսավան և Արարատ գյուղերում ջրամատակարարումը կիրականացվի ժամանակացույցի խախտումով և ջրի ճնշման անկումով:
2021 թվականի ապրիլի 4-ին՝ ժամը 03:45-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողը տարածքում շրջայց կատարելիս դիտաշտարակների միջնամասում նկատել է ներնետված կասկածելի փաթեթ՝ քողարկված գուլպայում:
Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը հոգևոր դասի ուղեկցությամբ այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց Կառավարության հեղինակած «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։
Արդարադատության նախարարությունը հիշեցնում է, որ ամուսնության պետական գրանցման արարողությունը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի «Արմենիա» սրահում անցկացնելու հնարավորություն է ստեղծվել։
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու ապրիլի 4-ին տեղի ունեցած՝ մահվան ելքով ավտովթարի դեպքի հանգամանքները:
Արձանագրվել է թունավորման 13 դեպք:
Ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմող քաղաքացիների` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ մեկնարկում է դիմումների և փաստաթղթերի ընդունումը:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է «Կոտայք» գարեջրի գործարան ՍՊԸ գործունեության առանձին գործառույթի՝ ապակյա շշերով գարեջրի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը:
Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ապրիլի 5-ին, ժամը 06։08-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի Աբովյան փողոցի մթերային խանութում։
Ինդոնեզիայում առնվազն 55 մարդ է զոհվել ապրիլի 4-ին սկսված հորդացումների եւ սողանքների հետեւանքով: Ապրիլի 5-ին այդ մասին հաղորդել է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով Տարերային աղետների հետեւանքների դեմ պարքայի ազգային գործակալության ներկայացուցչին:
ՀՀ տարածքում, եղանակով պայմանավորված, կան փակ ավտոճանապարհներ։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 5-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 12:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի «Դավիթ Բեկ» թաղամասի գազասպառողների գազամատակարարումը:
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ ապրիլի 4-ը 2005 թվականից հռչակվել է Ականային վտանգի իրազեկման և ականազերծման գործունեության աջակցության միջազգային օր:
Եվրոպական երկրներում այլ պատվաստանյութերի կիրառման հետևանքով նման բարդություններ չեն գրանցվել։ Sputnik V-ի նկատմամբ բավականին մեծ հետաքրքրություն կա նաև Գերմանիայում։ «Լանցետ» բժշկական ամսագրում հրապարակվել է Sputnik V-ի վերաբերյալ հետազոտություն, որի համաձայն՝ տվյալ պատվաստանյութի արդյունավետությունը 91,6 տոկոս է, և ծանր կողմնակի ազդեցություններ նկարագրված չեն։