Բաժիններ՝

Լավրովը հնարավոր է համարել COVID-19-ի դեմ հնդկական պատվաստանյութի արտադրությունը Ռուսաստանում

Մոսկվան չի բացառում COVID-19-ի դեմ հնդկական պատվաստանյութի արտադրության հնարավորությունը Ռուսաստանում: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ամփոփելով իր հնդիկ պաշտոնակից Սուբրամանյան Ջայշանքարի հետ բանակցությունների արդյունքները:

«Մենք շատ սերտ շփումներ ունենք հնդիկ բարեկամների հետ…Ես չեմ բացառում, որ հետագա համործակցությունն այդ ոլորտում կընդգրկի նաեւ պատվաստանյութի արտադրությունը Ռուսաստանի տարածքում: Հավանաբար, մասնագետները դա պետք է քննարկեն եւ ելնեն այդպիսի փոխգործակցության առավելագույն արդյունավետությունից»,-հայտարարել է Լավրովը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե քննարկվում է արդյոք Ռուսաստանի կողմից հնդկական Covaxin պատվաստանյութի հնարավոր գնումը:

Ապրիլի 5-ին The Hindu հրատարակությունը, վկայակոչելով աղբյուրի, հաղորդել է, որ կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութը Հնդկաստանում շտապ օգտագործման թույլտվություն կստանա 10 օրվա ընթացքում: Նման թույլտվությունը «Սպուտնիկ V»-ին օգտագործման համար թույլատրված երրորդ պատվաստանյութը կդարձնի Հնդկաստանում: Ներկայում երկրում թույլատրված է կորոնավիրուսի դեմ միայն երկու պատվաստանյութի կիրառում՝ AstraZeneca-ի «օքսֆորդյան» պատվաստանյութի հնդկական տարբերակը՝ Covieshield անվանումով եւ հայրենական Covaxin-ը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս