Ռուսաստանը կորոնավիրուսի ավելի քան 122 միլիոն թեստ է կատարել
Ռուսաստանցի բժիշկները կատարել են նոր կորոնավիրուսի հայտնաբերման ավելի քան 122 միլիոն թեստ: Այդ մասին հայտնել է «Ռոսպոտրեբնադզորի» մամուլի ծառայությունը:
«Ռուսաստանի Դաշնությունում կատարվել է կորոնավիրուսի ավելի քան 122,1 միլիոն թեստ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Անցած օրը կատարվել է 194 հազար հետազոտություն: Գերատեսչության տվյալներով՝ կորոնավիրուսային վարակի կասկածանքով բժշկական հսկողության տակ է մնում շուրջ 492 հազար մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: