Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Ֆեյսբուք սոցիալական ցանցում երեկվանից ակտիվորեն տարածվում և քննարկվում է Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալությանը հաջորդած ընդունելության ժամանակ արված լուսանկարներից մեկը:
«Իրավական ուղի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա հարձակման դեպքին:
2020թ. մայիսի 18-ին՝ ժամը 22:40-ին, «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ «որովայնի առաջային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Արզնի գյուղի բնակիչը:
ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը ներկայացնում է մայիսի 25-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից նախատեսված Մոսկվա-Երևան չարտերային թռիչքով Հայաստան վերադարձող քաղաքացիների ցուցակը:
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետների կողմից 2020 թ. մայիսի 18-ից 22-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել են մշտադիտարկումներ և վերահսկողական աշխատանքներ հանրային տրանսպորտի անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը:
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է, որ ս. թ. մայիսի 23-ին կիրականացվի Երևան-Վորոնեժ-Երևան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (Երևանից մեկնում ժամը 12:00, ժամանում դեպի Երևան ժամը 17:20):
Արմավիրի մարզի դատախազությունում իրականացված՝ մարզի տարածում ճանապարհատրանսպորտային հանցագործությունների (ՃՏՀ), դրանց նպաստող պատճառների և պայմանների ուսումնասիրությամբ արձանագրվել է, որ նմանատիպ դեպքերն ավելացել են 26,3%-ով, իսկ մահվան ելքով ճանապարհային երթևեկության կանոնների (ՃԵԿ) խախտման դեպքերը՝ 17,6%-ով:
Շիրակի մարզում կորոնավիրուսով վարակված քաղաքացիներից 7-ը մահացել են. Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 99 հիվանդ է բուժում ստանում, նրանցից 40-ը Շիրակի մարզի բնակիչ է։
168.am-ի տեղեկություններով` երեկ` ցերեկը 16:00-ի սահմաններում, հարձակում է տեղի ունեցել փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա:
Հոգաբարձուների խորհուրդը ձևավորվում է Ուսանողական խորհրդի, Գիտական խորհրդի, ԿԳՄՍ նախարարության և Կառավարության ներկայացրած 8-ական մասնակիցներից, կազմը հաստատվում է վարչապետի հրամանով: ԵՊՀ ՈւԽ նախագահ, Հոգաբարձուների խորհրդի անդամ Դավիթ Ափոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ խորհրդի լիազորությունների ժամկետն ավարտվել է մարտի 31-ին:
Տեղեկացնում ենք, որ ս. թ. մայիսի 23-ին կիրականացվի Երևան-Վորոնեժ-Երևան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (Երևանից մեկնում ժամը 12:00, ժամանում դեպի Երևան ժամը 17:20):
Կառուցապատողները, որոնց շինարարությունն ագելվում է շինթույլտվության դեմ բնակիչների բողոքը վարույթ ընդունելու պահից, այսօր, ըստ tert.am-ի՝ քննարկում էին նախաձեռնել, որտեղ խոսում էին ոլորտին առնչվող խնդիրների մասին: Նրանք նշում էին, որ կառուցապատողներին պետք է հնարավորություն տրվի դատարաններում մասնակցելու քննարկումներին, և որ այդ օրենքում փոփոխություն է անհրաժեշտ:
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն օրերս անդրադառնալով տեղական ավիափոխադրող ունենալու խնդրին՝ նշեց, որ չենք կարող մրցակցել այլ ընկերությունների հետ, որովհետև կան հսկայական ընկերություններ, որոնց հետ դժվար թե հնարավոր լինի մրցել: Հակոբյանը բարձր է գնահատել Քաղավիացիայի կոմիտեի գործելաոճը՝ նշելով, որ քաղաքացիները կարող են 60 եվրոյով թռչել Եվրոպա:
94 տարեկանում մահացել է ՀԽՍՀ վաստակավոր մանկավարժ, դաշնակահար, պրոֆեսոր Յակով Զարգարյանը:
2020թ. մայիսի 1-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Անի Սամսոնյանը «Հաղորդում հանցագործության մասին» վերտառությամբ դիմում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին այն մասին, որ նույն օրը` մայիսի 1-ին, «Արթուր Վարդանյան» ֆեյսբուքյան օգտատերն իր ֆեյսբուքյան էջին ուղարկել է նամակ, որն իր մեջ պարունակել է իր անձի դեմ ուղղված ֆիզիկական բռնության սպառնալիքներ:
Հանրապետության ողջ տարածքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետ-տեսուչների իրականացրած մշտադիտարկումների արդյունքում արձանագրված խախտումների հիմքով՝ ՀՀ պարետը մայիսի 21-ին կայացրել է հանրային սննդի 9 օբեկտների աշխատանքը 24 ժամով կասեցնելու որոշում:
ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, մայիսի 22-ին՝ ժամը 09։30-ի սահմաններում, վիրաբուժական բաժանմունքի հիվանդասենյակներից մեկի վարդակի հետնամասում հայտնաբերել են պատի մեջ փորված թաքստոց:
Հանրային խորհրդի այսօրվա առցանց նիստում հարց բարձրացվեց այն մասին, որ այս օրերին պոլիկլինիկաներից, հիվանդանոցներից ծնողներին զանգահարում են և ասում, որ երեխաներին տանեն ընթացիկ պատվաստումների, արդյո՞ք այս համաճարակային իրավիճակում նպատակահարմար է իրականացնել պատվաստումները։
Երևանի թիվ 49 մանկապարտեզի անձնակազմի անդամներից մեկի մոտ կորոնավիրուս է հաստատվել։
«Կրկնավարակի դեպք մենք չենք արձանագրել, և համաշխարհային ակադեմիական հանրույթը աստիճանաբար հակվում է այն մտքին, որ կրկնավարակները կարճ ժամանակում հնարավոր չեն, և մարդը երկրորդ անգամ, առնվազն, մոտակա մի քանի ամիսներին չի կարող վարակվել կորոնավիրուսով։ Իհարկե, դա չի նշանակում, որ 2-3 տարի հետո չես վարակվի, որովհետև ընդհանրապես սուր շնչառական վարակները՝ վիրուսներով պայմանավորված, երկարատև իմունիտետ չեն առաջացնում, այդ թվում նաև՝ այլ կորոնավիրուսները, որոնք շրջանառվում են սեզոնի ժամանակ»,- այսօր Հանրային խորհրդի առցանց նիստում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Նորքի տուն-ինտերնատի՝ կորոնավիրուսով վարակված 15 տարեցներից 12-ն են այս պահին գտնվում հիվանդանոցում, մնացած 3-ի մոտ հիվանդությունը ասիմպտոմ է, և նրանք գտնվում են հաստատությունում. 168.am-ի հետ զրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը:
Մասնավորապես, ստուգումներ են իրականացվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի, Քանաքեռ-Զեյթունի, Նոր Նորքի, Մաշտոցի, Մալաթիայի բաժիններում, ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի և Արմավիրի բաժինների օպերատիվ վերակարգերում, համայնքային ոստիկանության հենակետերում, հերթապահ մասերում:
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մայիսի 22-ին Ստեփանակերտում հանդիպել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի հետ։
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր Հանրային խորհրդի առցանց նիստում ասաց, որ դիմակ կարելի է կրել միշտ և դա դարձնել վարքագիծ․ «Դիմակներ կրելու պարտադրանքը հիմնականում նրա համար է, որ և՛ անհատական դեպքերում վարակը կանխարգելես, և՛ ընդհանրապես կանխարգելես։ Պետությունները, որ դրել են այդ պահանջը, ունեցել են ընդհանուր անկում, որովհետև բոլորը սկսել են կրել։ Ես բացատրել եմ, թե ինչու եմ ժամանակին ասել՝ իմաստ չկա դրսում դիմակ կրել, քանի որ այն ժամանակ ավելի մեծ էր դիմակների դեֆիցիտը և անհրաժեշտություն կար դրանք ապահովել բուժաշխատողներին»։
ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը Կորոնավիրուսի տարածման հետևանքով մարզաշխարհում ստեղծված իրավիճակի վերաբերյալ աշխատանքային քննարկման էր հրավիրել նաև սպորտ դպրոցների տնօրենների, մարզաշխարհի ներկայացուցիչների՝ մոտ 10 հոգի:
«Ի՞նչ եք առաջարկում, ի՞նչ անենք այդ մարդկանց, ասենք՝ մի 20 հազար հոգի ո՞ւր պահենք, չկա պահելու տեղ, դրա համար ուղարկում ենք տուն։ Ավելին ասեմ՝ դրական ախտորոշումով քաղաքացիներին տուն ուղարկելն ավելի անվտանգ է, որովետև իրենք գիտեն, որ դրական է, կպաշտպանվեն և տնեցիքին էլ կպաշտպանեն, քան թե մյուս բոլոր քաղաքացիներին, որոնք, հնարավոր է՝ դրական են, բայց չգիտեն դրա մասին, և՛ իրենց չեն պաշտպանում, և՛ վարակում են իրենց ընտանիքի անդամներին»,- այսօր Հանրային խորհրդի առցանց նիստի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Օդի ջերմաստիճանը մայիսի 24-25-ը կնվազի 8-10 աստիճանով։