Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն պարզաբանում է ներկայացրել լրատվամիջոցների հրապարակումների վերաբերյալ՝ ՀՀ-ից մաքսանենգ ճանապարհով ծխախոտի արտահանման մասին։
91-ամյա Սրբուհի Մուրադյանը բուժվել է կորոնավիիրուսից և դուրս գրվել հիվանդանոցից։
Մայիսի 21-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Վանաձորի շենքերից մեկի 2-րդ հարկի պատուհանից ընկած 9-ամյա երեխայի ծայրահեղ ծանր վիճակը կայունացել է, առողջության մեջ նկատվում է դրական դինամիկա:
«Մեր ունեցած տվյալներով` երեխաները թեթև են տանում նոր կորոնավիրուսային հիվանդությունը։ Մենք մայիսի 20-ի դրությամբ ունենք երեխաների մոտ հաստատված 270 դեպք։ Երեխա ասելով՝ նկատի ունեմ մինչև 18 տարեկան քաղաքացի։ Երկու երեխա ունի թոքաբորբ, շատ թեթև, կյանքին վտանգ սպառնացող վիճակ չկա»,- ասուլիսի ժամանակ ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ընդգծելով, որ հանգամանքը, որ երեխաները թեթև են տանում, չի նշանակում, որ անհարկի պետք է վարակվեն, պետք է պաշտպանենք բոլորին։
168.am-ի հետ զրույցում տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Երվանդ Վարոսյանն ասաց, որ Վերաքննիչ քրեական դատարանը` դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, քիչ առաջ բեկանել է Վահագն Աբգարյանին 15 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու` Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:
Երևան-Սևան ավտոճանապարհին մայիսի 18-ին Երևանի 43-ամյա բնակչին միջին ծանրության հրազենային վնաս պատճառելու կասկածանքով ձերբակալվել է 37-ամյա տղամարդ:
«Տավուշ տեքստիլի» դիմակների արտադրամասերին ոչինչ չի սպառնում, դրանք գտնվում են Բերդում և Արծվաբերդում։ 168.am-ի հետ զրույցում ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:
Հայաստանյան Առաքելական եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը:
«Դիմակների կրումը փակ տարածքներում և հատուկ տնտեսվարողների մոտ պարտադիր է լինելու այնքան, որքան անհրաժեշտ է լինելու իրականացնել հակահամաճարակային միջոցառումներ՝ վիրուսի տարածումը կանխելու համար։ Եվ ես չեմ բացառում, որ դա կարող է լինել մեկ կամ երու տարի։ Մենք պետք է պատրաստ լինենք երկարատև պայքարի»,- ասուլիսի ժամանակ ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
ՀՀ արդարադատության նախարարությունը պարզաբանում է ներկայացրել փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի տեսաուղերձի վերաբերյալ։
Առողջապահության նախարարությունից հերքում են լուրերը, թե կորոնավիրուսի պատճառով մահացած անձի դին չեն հանձնում հարազատներին: 168.am-ի հետ զրույցում ԱՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից մասնավորապես հայտնեցին. «Հանձնում են՝ համաճարակաբանական նորմերը պահպանելով, փակ դագաղով»:
«Երեկ ամբողջ օրվա ընթացքում ունեցել ենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված նոր՝ 335 դեպք և 162 նոր բուժված քաղաքացի։ Դժբախտաբար, ունեցել ենք մահվան 3 դեպք»,- այսօր ասուլիսի ժամանակ ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ինքնամեկուսացել է։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը շարունակում է մնալ ինքնամեկուսացման պայմաններում: Կառավարության նիստում այդ մասին նշեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
«Մենք դեռ չենք հասել պիկին. Համաճարակային գործընթացի նման զարգացման հետևանքով կանխատեսվում է դեպքերի աճ, քանի որ մեզ մոտ վարակի տարածման ինտենսիվության գործակիցը մեկից բարձր է (մեկ հիվանդը դեռ վարակում է մեկից ավելի անձի»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հայաստանում կորոնավիրուսի վիճակին՝ նշեց ՀՀ առողջապահության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման բաժնի բժիշկ-համաճարակաբան Լուսինե Պարոնյանը:
ՀՀ ՊՎԾ կողմից ՀՀ ոստիկանությունում 2019 թվականի հունիս-սեպտեմբեր ամիսներին իրականացված ուսումնասիրության շրջանակներում պարզվել էր, որ ՀՀ ոստիկանության պետի հրամանով 2019 թվականի սեպտեմբերին «Երեխայի զարգացման կենտրոն» ՊՈԱԿ-ը (Ոստիկանութան մանկապարտեզը) ենթակա է լուծարման:
Դուք համոզվա՞ծ եք, որ «Քայլող մարդու» քանդակի տեղադրումը շահարկումների տեղիք չի տալու. Փաշինյանը՝ Արայիկ Հարությունյանին:
«Հիմա դիմորդները կասեն՝ էս կորոնավիուսը լազաթ տվեց». Փաշինյանը՝ ընդունելության քննությունների մասին:
Վարակի տարածման ահագնացող տեմպը, տնտեսական և սոցիալական լարվածության էական աճը լուրջ սպառնալիք են մեր երկրի համար։
«Իրավիճակը շատ ավելի լուրջ է, քան մենք պատկերացնում ենք, պետք է խստագույն միջոցներ ձեռնարկենք»:
Հայաստանում մայիսի 21-ի տվյալների համաձայն՝ արձանագրվել է է կորոնավիրուսի 335 նոր դեպք:
ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, հարկային իրավախախտումների և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, բացահայտել է առանց համապատասխան լիցենզիայի արտարժույթի առքուվաճառքի իրականացման հերթական դեպքը, այս անգամ՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում, տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Մայիսի 20-ին, ժամը 18:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին նստել է Երևանի Շարուրի փողոցի թիվ 24/2 շենքի 4-րդ հարկի արտաքին պատին ամրացված օդորակիչի շարժիչի վրա։
Մայիսի 20-ին, ժամը 16:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից:
Մայիսի 20-ին, ժամը 16:51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածնի Զվարթնոց թաղամասի «Բիշարյան» կահույքի սրահի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Մայիսի 14-ին, ժամը 14.30-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցի մի բնակարանից փող, վզնոց ու մատանի են գողացել:
Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում հիշեցնում է, որ Բարձր ձայնով երթևեկելու համար խլացուցիչները վերասարքավորելն օրենքով արգելվում է։
2020 թվականի մայիսի 19-ին՝ ժամը 02.00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ որովայնի ծակած-կտրած վերք ախտորոշմամբ նախկին Պաշտպանության նախարարության շենքի մոտակայքից «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել 30-ամյա տղամարդ։